Հրդեհ է բռնկվել Հնդկաստանի ուսումնական կենտրոններից մեկում. առնվազն 14 զոհ կաՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըՊատերազմ՝ մեր հիշողության դեմ․ ո՞վ հաղթեց՝ սի՞րտ, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-իցԿառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչիԻնչո՞վ է սպառնում «Team Telecom»-ի և «AzerTelecom»-ի համագործակցությունը․ փորձագետՈւկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանինՀունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՓաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն ՍուրենյանցԱվինյանը հանձնարարել է մինչև այս տարվա աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումըՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 390 հազար հատ և 7 տոննա ծաղիկ. ՊապոյանԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Զավեն Անդրիասյանը «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողն է«Օնիրա քլաբ» ՍՊԸ խшղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել. Գևորգ ՊապոյանԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱնտուն ադրբեջանցիների նոր խումբ է ուղարկվել բնակվելու օկուպացված ՄեխակավանԳալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է «Ալ Ջազիրա»-ի օպերատորըԳյումրիում հունիսի 19-ի կարկտահարությունից տուժած քաղաքացիները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ըՈվքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հասարակություն

Օսիպյանը պաշտոնի է վերադարձնում կոռումպացված կադրերին

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետ Կարեն Սերոբյանը գտնվում է կադրերի ռեզերվում։ NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցանկանում է այս պաշտոնում նշանակել Մարտունու նախկին ոստիկանապետին՝ Վահան Մարգարյանին։

Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի և օրինապաշտ երկիր ստեղծելու կոչեր անող նորընտիր վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ, թե ով է Վահան Մարգարյանը և ինչու է նա ժամանակին ազատվել ոստիկանապետի պաշտոնից, այլապես թույլ չէր տա վերականգնել նրան իր նախկին պաշտոնում, կամ թեկուզ վերականգնելու փորձեր արվեր։

Մեր տեղեկություններով՝ 2014-ի հուլիսին Մարտունի քաղաքի նախկին ոստիկանապետ, փոխգնդապետ Վահան Մարգարյանն իր մոտ է կանչում Մարտունու շրջանի Վաղարշեն գյուղի բնակիչ Սևադա Հայրապետյանին։ Վերջինս նախկինում աչքի է ընկել թմրանյութերի պատմությունների մեջ և դատապարտվել։

Որպես թմրանյութերի հետ «գործ ունեցածի»՝ ոստիկանապետը Սևադային ներքաշում է գործարքի մեջ։ Իր համար ցուցանիշ ապահովելու նպատակով՝ Վահան Մարգարյանն առաջարկել է կեղծարարության գնալ։ Նա իբր հայտնաբերելու նպատակով, խուզարկություն է ձեռնարկել Սևադայի տանը։ Ոստիկանապետը խոստացել է միայն փաստաթղթերում ցույց տալ, որ Սևադայի տանը պահվել են թմրանյութեր, իսկ հետագայում օգնել նրան խուսափել դատ ու դատաստանից։ Վահան Մարգարյանը խոստացել է նաև փողով օգնել Սևադայի ընտանիքին՝ նրա «ծառայության» դիմաց։

Հարկ է նկատել, որ Սևադային երկար համոզելու հարկ չի եղել, քանի որ լինելով 10 երեխայի հայր՝ նրա ընտանիքը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ոստիկանապետի առաջարկած տարբերակը պարզապես այդ պահին «օգնություն» է եղել նրան։ Սակայն վերջիններս մի բան չեն հաշվարկել։ Սևադան մինչ այդ դատվածություն է ունեցել, և դատարանը՝ Յուրա Իսկոյանի նախագահությամբ, դատապարտել է Սևադային և ազատազրկել նրան։

Հետագայում ոստիկանապետը հրաժարվել է կատարել նաև իր խոստումները, օգնել ընտանիքին, ինչի պատճառով էլ Սևադան, արդեն բերդում, բարձրաձայնել է ոստիկանապետի կեղծարարության մասին։

2014-ի դեկտեմբերին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Վահան Մարգարյանին ազատում է զբաղեցրած պաշտոնից, և նրան դատում են։ 

Մինչև այսօր դատավարությունն ընթացքի մեջ է։ Վերջին դատական նիստը, մեր տեղեկություններով, տեղի է ունենալու հունիսի 5-ին, որտեղ նախատեսվում է արդարացնել Մարգարյանին և նրան նշանակել Մարտունու ոստիկանապետի պաշտոնում։

Դա նրան կարող է հաջողվել, քանի որ ոստիկանապետը գործն, այսպես ասած, ուզում է բարդել իր տեղակալի վրա, այսինքն, իր կատարածի մեղքը գցել նրա վրա։ Թե ինչ է խոստացել նա իր տեղակալին դրա դիմաց, առայժմ մեզ հայտնի չէ, տեղյակ ենք միայն, որ Մարգարյանի կինը Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ազգակցուհին է (երկուսն էլ Լճաշեն գյուղից են), և չի բացառվում, որ վերջինս ևս միջնորդի գործի հաջողության համար։

Այստեղ պատկերն ակնհայտ է՝ Օսիպյանը պարզապես փորձում է վերադարձնել Վլադիմիր Գասպարյանի կողմից ազատված կադրին՝ առանց հաշվի նստելու, թե ինչ գործով է նա այժմ դատական գործընթացների մեջ։

Հարկ է նկատել նաև, որ, մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ, մեկ օրվա մեջ կատարվել է բնակարանային 10 գողություն, որոնք չեն գրանցվել։ Մարտունիում այս մասին խոսում են նաև, որ դրանք կատարվել են ոստիկանապետի հովանավորությամբ։

Այնպես որ՝ վարչապետ Փաշինյանի ուշադրությունն ենք հրավիրում այս միջադեպի վրա և հորդորում, կադրերի ընտրության հարցում լինել աչալուրջ։ Չի բացառվում, որ վարչապետը տեղյակ չէ Մարգարյանի կեղծարարության մասին, սակայն ամենայն հավանականությամբ, Օսիպյանը տեղյակ է՝ ում է բերում պաշտոնի՝ Փաշինյանի հենց քթի տակ։