Որպես հայ տղամարդ ներողություն եմ խնդրում․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Չեմ ուզում ցանկանում մեկնաբանել, մանրանալ, պատմել, թե ինչ եղավ Ազգային ժողովում, բայց իր համար մի կարեւոր փաստ եմ ուզում նշել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը
«Այն արտահայտությունը, որի համար ինձ քննադատում եք՝ կապված տիկին Սամսոնյանի հետ, որը ես արել եմ, ես համարում եմ սխալ եւ ընդունում եմ իմ սխալը, որ ելույթի ժամանակ ես այնուամենայնիվ պետք է զսպեի իմ ջղայնությունը, թեեւ ոչ մի շատ վատ բան վերագրող բան նկատի չեմ ունեցել։ Միգուցե դա եղել է զուտ ջղայնությունից դրդված եւ ոչ մի ամոթ բան չեմ տեսնում, որ ես հիմա՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, հայ տղամարդ, ասում եմ եթերով իմ հակառակորդին, նույնիսկ այն հակառակորդին, որը ոչ այնքան լավ է արտահայտվում ամբիոնից, նման արտահայտություն եմ արել, ներողություն եմ խնդրում»,-ասել է Ալեն Սիմոնյանը։