Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումը
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: 

Նա նշեց, որ Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար էլ եղել է փորձ՝ առերեսել իրենց, որը ձախողվել է: Ձախողման պատճառները Ալումյանը չուզեց մանրամասնել: 

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի ցուցմունք տալուն և հենց այժմ խորհրդական նշանակվելուն, ապա Ալումյանը միանշանակ չգիտեր՝ մեկը մյուսի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ:  

«Արշակ Կարապետյանը նաև եղել է թիվ 0038 հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը: Թե ինչու է հիմա նշանակվել խորհրդական, դա ես չեմ կարող մեկնաբանել, բայց ես կարող եմ միայն ենթադրել՝ որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից ելնելով, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ՝ քրեական գործի շրջանակներում: Այսինքն՝ պայմանով, որ քրեական գործի շրջանակներում այս կամ այն անձը որոշակի վարքագիծ կդրսևորի, իրեն տալիս են որոշակի արտոնություններ: Ես այդպիսի դեպքեր, ցավոք, տեսել եմ, հատկապես այն գործերով, որտեղ կա քաղաքական կոմպոնենտ: Չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակն էլ ինձ դժվար կլինի համոզել»,- նշեց Ալումյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հինգ օր շարունակված դատական նիստում Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողել առաջին ատյանի՝ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Նույն օրը Քոչարյանն ինքնակամ ներկայացել էր ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվող «Երևան Կենտրոն» քկհ և կալանավորվել: