Մոլդովան չի միանա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Մոլդովան չի միանա Ռուսաստանի դեմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցներին, հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նիկոլայ Պոպեսկուն։
Նա նաև ասել է, որ Մոլդովայի իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի չներքաշվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, որտեղ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։
Մոլդովան մտադիր չէ հրաժարվել սահմանադրությամբ ամրագրված չեզոքության կարգավիճակից Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, հավելել է Պոպեսկուն։