Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308.2՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման և 314.1 հոդվածներով։
Ըստ ՔՕ 314.1 հոդվածի Զաքարյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու համար։
Թադևոսյանը տեղեկացրեց, որ Զաքարյանը Երևանում է։