Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին․ Բլինքենը՝ եռակողմ բանակցությունների մասին (լուսանկար)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոբում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ բանակցություններին։
Նա մասնավորապես գրել է.
«Այս շաբաթ արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հյուրընկալում էի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ խաղաղության բանակցությունները։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը կայուն խաղաղության բանալին է»:
