Հայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է
Հասարակություն

«Մաքրելու ենք». խոստո՞ւմ, թե՞ սիթքոմ. դերասանի կերպարը չի լքում Մարությանին (տեսանյութեր)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ բողոքեց, թե այնպիսի տպավորություն է, որ Հայկ Մարությանը 10 տարվա քաղաքապետ է.

«Մարությանը ընդամենը 6 ամիս է, ինչ քաղաքապետ է, ի՞նչ եք ուզում Մարությանից»:

Այ, այստեղ՝ «մի փոքր սպառովչկա». նախ՝ Երևանի ավագանու ընտրությունները եղել են 2018 սեպտեմբերի 23-ին, որից անցել է 8 ամիս, իսկ հետո՝ եթե Մարությանը չէր կարող դրական փոփոխություններ անել, կամ գոնե իրականացնել իր տված խոստումներից գոնե մեկը, ապա կարող էր պարզապես հանգիստ նստել իր տեղը՝ մնալ որպես դերասան ու իր դերը խաղալ բեմում և էկրանից:

Հիշեցման կարգով էլ ներկայացնենք նախընտրական շրջանում Մարությանի տված խոստումներից «քայլ 2-րդը»: Տեսանյութը նրանց համար է, ովքեր չեն հիշում.

Այս տեսահոլովակից հետո աղբակույտը, որի ֆոնին կանգնել էր Մարությանը, ավելի է մեծացել: Եվ ոչ միայն այդ աղբակույը: Չնայած խոստումներին՝ քաղաքն աղբից չի մաքրվում:

NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է Ծարավ աղբյուր փողոցի աղբակույտին, որը սարի էր վերածվում՝ այն ժամանակին չհեռացնելու պատճառով: Այստեղ տևական ժամանակ տեղադրված էր մեկ աղբարկղ: Աղբը հեռացվում էր այն ժամանակ, երբ աղբարկղը ծածկված էր լինում:

Այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետ դարձած կոմիկ դերասան Հայկ Մարությանը, իր դերի մեջ, որոշեց վերցնել հարուստների թաղամասերի աղբամաններն ու տեղադրել «աղքատների» թաղամասում, ասել է թե՝ որոշել էր, որ Ռոբին Հուդ է խաղալու, Ծարավ աղբյուր փողոցի կիսաջարդ աղբամանի մոտ հայտնվեց ևս մեկը: Սակայն դրանից իրավիճակն ավելի վատացավ. եթե նախկինում աղբը հեռացվում էր մեկ աղբաման աղբով լցվելուց և թափվելուց հետո, ապա թերևս այս տրամաբանությամբ, պատկան կառույցները սպասում են, որ աղբը ծածկի այս երկու աղբամանները, որից հետո հնարավոր է հեռացվի այն:

Ու այս աղբի սարի ֆոնին, հարց է առաջանում՝ քանի կոպեկի արժեք ուներ այն ժամանակ դեռ քաղաքապետ չդարձած ու Կարգին Հայկո մականվամբ հայտնի Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված հայտարարությունը, թե կուտակված աղբ չեք տեսնի:

Մարությանը, իհարկե, կարող է հեռուստաեթերներից հանել տալ իր մասնակցությամբ բոլոր սերիալները, ֆիլմերն ու սիթքոմները, սակայն ազատվել դերասանի կերպարից, նրան հազիվ թե հաջողվի. դերասանի կերպարը չի լքում Մարությանին...

Ու այս ֆոնին, ստացվում է, որ նրա՝ վերը տեղ գտած տեսահոլովակը սիթքոմի ժանրից էր: