Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե. Մասուդ ՓեզեշքիանՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՊապիկյանը Ռազմական ակադեմիայում հետևել է սննդի մատուցմանն ու խոսել բնակարանային ծրագրիցԱբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»-ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել էՀուլիսի 1-ին Երևանում խոշոր ջրանջատումներ կլինենԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Կատար՝ Իրանի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար. ԹրամփԴադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, պրովոկացիաներ են անում, որ մանդատ չվեցնենք. Սամվել ԿարապետյանԵղբայրս կարող է հանգստանալ, կարող է անհանգստացնել՝ ինքն է որոշում. Սամվել ԿարապետյանՓաշինյանն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին«Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում»Շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին՝ հայկական շախմատի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը․ ճշտվում է՝ ով է եղել վարորդը Ադրբեջանը Հայաստանին է հանձնել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ. Էլնուր Մամեդով
Սամվել Կարապետյանը «շատ հեշտ» է պատկերացնում Փաշինյանին հեռացնելը․ նա գաղտնի պլան ունի
Արզաքանցյանը չի կարող մոտենալ Ռոտենբերգին՝ ոչ անձամբ և ոչ էլ միջնորդավորված. անթույլատրելի է նրանց շփումը. փաստաբան. ԱզատությունՎրաստանի ՆԳ նախարարը Արփինե Սարգսյանի հրավերով կժամանի Հայաստան Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՌուսական բանակը հարձակվել է Զապորոժիեի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներՏաքսիների վարորդները և գրանցված աշխատողները հունվարի մեկից կմիանան առողջապահության ապահովագրությանը (տեսանյութ)Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոhԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ՊՊԾ աշխատողներինՍնունդ, ջուր, գազ, խոնավություն. ՄԻՊ-ը հրապարակել է «Հատուկ կացարանում» հայտնաբերված խնդիրներըՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու-ստանալու դեպքերԻ՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումըԱվետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՈղբերգական դեպք Լոռիում. 8-ամյա երեխան մաhաgել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհինՍԴ-ում ընտրությունների հետ կապված գործ է քննվում, իսկ իշխող ուժն արդեն ընտրում է նոր ԱԺ նախագահի և փոխխոսնակների թեկնածուներինԻսրայելը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող Համասի ենթակառուցվածքներինԱպրիլից թոշակը բարձրացրին, հունիսից նպաստը կտրեցին«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ինՊայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները Հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
«Իմնեմնիմի»-ն վերադառնում է Նարեկի և Վազգենի մասնակցությամբ՝ միայն Patreon-ում
Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ ԶախարովաԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»Ծնունդդ շնորհավո՛ր, պարոն նախագահ. մարդ, ում սիրտն ավելի մեծ է, քան իր վրա բոլոր սևեռվածների ուղեղները միասին վերցրած. Աշոտյանի շնորհավորանքը՝ կալանավայրիցԿդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ»Իրավապահ համակարգում կարճատև դադար է. քաղաքական հրահանգները տրված են, անունները հայտնի են... «Ժողովուրդ»
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմին
ՔՊ-ն հետողորմեա է անում իր ընդունած օրենքը՝ գայթակղելով ընդդիմությանը. «Հրապարակ»Հանրությանը ներկայացվել է որպես իրականություն այն, ինչը երրորդ կողմը դատարանում փաստացի խոստովանեց, որ երբևէ չի հիմնավորվել որևէ փաստով կամ իրավական գնահատականով. ՓաստաբանԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի սպառնալից հայտարարությունների մեջ խախտում չի տեսել. «Ժողովուրդ»
Հասարակություն

Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է․ «Հետք»

Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։


Համալիրի կառուցման բիզնեսում ներգրավված են «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը, Երևանի նախկին ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր հետ բիզնես հիմնած Լևան Չիկովանին։

Ինչպես արդեն նշեցինք, նրանց հետ բիզնեսի մեջ է Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, որը երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել, երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման փաստաթղթերում խախտումներ է գտել վարչապետին ենթակա Տեսչական մարմինը։ Նույն մարմինը, սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

2022 թ․-ի ապրիլին Ծաղկաձոր քաղաքի հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Արշալույս» պիոներական ճամբարի տարածքը շենք-շինություններով վաճառվել է։ Գույքի գնորդները երեքն են՝ Ռոբերտ Գալուստյանը՝ նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատերը, Կարեն Դավթյանը՝ 2006-2009 թթ. Երևանի ՀՀԿ-ական փոխքաղաքապետը, Լևան Չիկովանին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկերը։ 3.2 մլն դոլարով ձեռք բերված հողամասը 1.6 հեկտար տարածք է, որի վրա առկա էին խորհրդային տարիներին կառուցված երկհարկանի շենքեր։

Անշարժ գույք ձեռք բերելուն զուգահեռ՝ 2022 թ.-ի մարտին, հիմնադրվում է «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լևան Չիկովանին և Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։

Էդգար Ավագյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել դեռևս 2017 թ.-ին և մինչ օրս ֆինանսական առողջացման չի գնացել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Էդգար Ավագյանը տարբեր տարիների աշխատել է մի շարք հայկական հեռուստաընկերություններում։

2016 թ.-ին Էդգար Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։ 2017 թ.-ին դատարանը վճռել է Էդգար Ավագյանին սնանկ ճանաչել։ Նշանակվել է սնանկության կառավարիչ, կազմվել է պարտատերերի ցուցակ։ Բացի «Արարատբանկից», պարտատեր է ճանաչվել նաև «Ամերիաբանկը»։ Առաջին բանկի պարտքը կազմել է 26 հազար դոլար և 100 հազար դրամ, իսկ երկրորդ բանկինը՝ 17 հազար դոլար և 955 եվրո։

Սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանը «Հետք»-ին հայտնեց, որ Էդգար Ավագյանի անունով գրանցված ավտոմեքենաներ են եղել, որոնք վաճառվել և ուղղվել են պարտքերի մարմանը, սակայն պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն։ Այդուհանդերձ, նախորդ ամիս Էդգար Ավագյանի ներկայացուցիչը սնանկության գործով կառավարչին բանավոր հայտնել է, որ Էդգար Ավագյանը ցանկանում է մարել պարտքերը, ֆինանսապես առողջանալ։

«Պալլադա Ծաղկաձորը» խախտումներով է կառուցվում

Հունիսի 26-ին Ծաղկաձորի քաղաքապետարանում մասնակցեցինք «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի 9 մասնաշենքից 2-ի կառուցման վերաբերյալ հանրային լսմանը։ Այդ լսումը նախորդում էր համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրամադրելուն։ Այսինքն՝ հունիսի 26-ի դրությամբ ո՛չ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն, ո՛չ հողամասի սեփականատերերը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու շինթույլտվություն չունեին։ Սակայն, մի քանի ամիս է՝ «Պալլադա Ծաղկաձորի» շինհրապարակում եռուզեռ է, համալիրի հիմքերն են դրվում, մի մասնաշենքի երկու ստորգետնյա հարկերը կառուցվել են։

 

Պարզվում է՝ Ծաղկաձորի ՔՊ-ական քաղաքապետ Նարեկ Հարությունյանը դեռևս 2022 թ.-ի սեպտեմբերի 27-ին կառուցապատողներին շինթույլտվություն է տվել համալիրի ստորգետնյա հարկերի հիմնակմախքի կառուցման համար։ Ինչպե՞ս է դա հնարավոր եղել։

Ուսումնասիրելով «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի քաղաքաշինական փաստաթղթերը՝ պարզեցինք, որ Ծաղկաձորի քաղաքապետը 2022 թ.-ի սեպտեմբերին կառուցապատողներին ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն է տվել այն պայմաններում, երբ դեռ չէին ստացվել ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։ ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը կառուցապատողին տրվել է 2023 թ.-ի փետրվարին, իսկ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է 2023 թ.-ի հուլիսի 6-ին։

Այսինքն` Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը, առանց վերը նշված փորձաքննությունների դրական եզրակացությունների, շինթույլտվություն է տրամադրել։ Համեմատության համար բերենք մեկ այլ կառույցի փուլային շինարարության օրինակ։ Երևանի Տերյան 107 հասցեի բազմաֆունկցիոնալ համալիրը նույնպես փուլային շինթույլտվությամբ է կառուցվել։ Սկզբում կառուցվել են ստորգետնյա հարկերը՝ մինչև 0 նիշ, հետո՝ մնացածը։ Սակայն, Երևանի այդ ժամանակվա քաղաքապետը ստորգետնյա հարկերի շինթույլտվությունը տրամադրել է՝ ունենալով ինչպես ՇՄԱԳ, այնպես էլ պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում