Կիևում առավոտյան պայթյուններ են որոտացել
Կիևում ուրբաթ՝ փետրվարի 25-ի առավոտյան, տեղական ժամանակով 04:22-ին մի քանի պայթյուն է հնչել։ Այս մասին հայտնում է UNIAN գործակալությունը։
Հաղորդվում է, որ պայթյունների ձայներ են լսվել Պեչերսկի և Գոլոսեևսկի շրջաններում՝ Պոզնյակիում։
Կիևի Տրոյեշչինա շրջանում վեց պայթյուն է լսվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։