Նորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ինչո՞ւ պետք է հեռացվեն այս երեք նախարարները

Առաջիկայում Հայաստանում տեղի են ունենալու փոփոխություններ, ձևավորվելու է նոր կառավարություն, երկիրն անցնելու է պառլամենտական կառավարման: Չնայած երկու շաբաթ դեռ կա այդ փոփոխություններին, բայց այսօր պարզից էլ պարզ է, որ վարչապետի և դրանից բխող նաև երկրի կառավարման ղեկը ստանձնելու է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Կառավարման համակարգի և նոր վարչապետի ընտրվել-նշանակվելուն զուգահեռ, պարզ է դառնում, որ փոխվելու են նաև որոշ նախարարներ, որոնց աշխատանքը ո՛չ հանրությանն է գոհացրել, ո՛չ էլ իշխանություններին:

NEWSPRESS.am-ը կազմել է ցանկ, թե որ նախարարները պետք է անհապաղ հեռացվեն իրենց պաշտոններից՝ խայտառակ կառավարման և ոլորտներն անկայունացնելու համար:

Ստորև ներկայացնում ենք մեր ցանկն ու պատճառները:

1-ին հորիզոնականում չարաբաստիկ Լևոն Ալթունյանն է:

Նույն ինքը՝ առողջապահության նախարարը, որն այնքան է ատում հայ ազգաբնակչությանը, որ նշանակվելու պահից սկսած՝ զբաղվում է ո՛չ թե մարդկանց առողջացնելու, այլ նրանց մոտ մահ առաջացնելու գործընթացով և դրանով միլիոններ է կուտակում: Այս նախարարը, որ ապահովագրական բիզնեսի սեփականատեր է և դոլարային միլիոնատեր, նշանակվելուց հետո սկսեց մեկը մյուսի հետևից վատություն անել ողջ ազգին:

Նախ Գարդասիլի պատվաստումները, հետո պետպատվերի՝ գրեթե չեղարկումը, հետագայում ծխախոտի մասին օրենքի միջոցով ցանկացավ թալանել ծխող ազգաբնակչությանը: Լևոն Ալթունյանի վերջին՝ էլեկտրոնային պարտադրանքն էլ, որի միջոցով Ալթունյանն սկսում է փող աշխատել թե՛ կառավարությունից, թե՛ մասնավորից, թե՛ պետբյուջեից, արդեն լցրել է համբերության բաժակը:

Մեր ցանկում նրան անվանենք կառավարության ամենախայտառակ դեպք և կոչ անենք ազատվել այս չարիքից:

2-րդ հորիզոնականում Հրանուշ Հակոբյանն է:

Արդարության դեմ չմեղանչելով՝ պետք է ասենք, որ տարիներ շարունակ Հայաստանի ամենախայտառակ նախարարը եղել է Հրանուշ Հակոբյանը։ Նա կմնար առաջին տեղում, եթե Ալթունյանը չհայտնվեր ու չգերազանցեր նրան։

Մի քանի ամսից կլրանա 10 տարին, ինչ Հրանուշ Հակոբյանը ղեկավարում է Սփյուռքի նախարարի պաշտոնը: Այս նախարարությունն ստեղծվեց անձամբ Հրանուշ Հակոբյանի համար: Հրանուշ Հակոբյանը տասը տարվա ընթացքում միայն հարստացավ ու խայտառակեց մեր երկիրը: Տարիներ առաջ Հակոբյանը անգամ մեդալ էր տվել Մեսրոպ Մաշտոցին՝ հետմահու: Նրան ծաղրեցին, նրան քննադատեցին, բայց, մեկ է, կոմունիստական գաղափարախոսության կրողն ու վերջին կոմսոմոլ քարտուղարը շարունակում է ստալինյան ոճով՝ «Մեդալ կախեմ քո դոշին, մեռնեմ կարմիր դրոշին» քաղաքականությունը:

Հրանուշ Հակոբյանի վերջին խայտառակությունը Երևանի փողոցներում քաղաքացիների վրա մունաթ գալն էր: Տիկինը «մունաթախառը» «պլակատներով» քիչ է մնում գոռա մեզ վրա՝ «ի՞նչ ես արել Արցախի համար»: Այստեղ մարդիկ զայրանում են՝ մենք հանուն Արցախի վատ ենք ապրում, մենք հանուն Արցախի քո նման կոմունիստին ենք հանդուրժում, մենք հանուն Արցախի 18-20 տարեկան տղա-երեխեք ենք մատաղ անում, որ դու «պադավատով» ման գաս ու մեզ վրա մունաթ գաս: Այնպես որ՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնանկությունը հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու լուրջ քայլ կլինի:

Խայտառակ նախարարների 3-րդ հորիզոնականում հանգրվանել է Կրթության և գիտության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը:

Լևոն Մկրտչյանն այս ցանկում իր դիրքերը «բարելավեց» Շիրակի համալսարանի վերջին՝ սկանդալային դեպքերից հետո: Նախարարի թողտվությամբ Շիրակի բուհից ազատվեց երկու դասախոս՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը, ովքեր ի լուր աշխարհի հայտնում էին այն չարաշահումները, որոնք կատարվում էին բուհում: Լևոն Ալթունյանը մեր կրթության ոլորտում աշխատելու էլի փորձեր է ունեցել: Նա հին է, պարոնա՛յք և տիկնայք, այնքան հին, որ այս մարդը պարզապես չի կարող նոր համակարգ ու արդի կրթական ծրագիր բերել, որպեսզի աշխարհի հետ մրցունակ դառնա:

Լևոն Մկրտչյանը պետք է պաշտոնանկ արվի, թեկուզ և հենց այն պատճառով, որի իր ոլորտում թույլ է տալիս հեռացնել պրոֆեսոր դասախոսի, ով համարձակություն է ունեցել խոսելու ռեկտորի կոռումպացված լինելուց։ Այն էլ այն ռեկտորի, ով անօրինական ճանապարհով է հայտնվել իր պաշտոնում։ Այնպես որ, նաև որպես թույլ ու տեղում դոփող նախարար, Մկրտչյանը խայտառակ նախարարի երրորդ հորիզոնականում պահպանում է իր դիրքերը։

Շարունակելի…

Արիանա ՀՈՎՍԵՓՅԱՆ

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն