Օկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուցՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՌուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին
Մամուլ

Ի՞նչ ծրագրեր ունի Ռուսաստանն Արցախում. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ և Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երևանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ հումանիտար աշխատանքներ է նախաձեռնել և իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։ Չի բացառվում նաև, որ ռուսական ռազմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։

168․am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ն ծրագրերում ունի ԱՀ բյուջե ներարկումներ անել, ավելին` բյուջեն ապահովել, մեծ ներդրումներ անել ԱՀ ենթակառուցվածքների, կրթության և մի շարք այլ ոլորտներում։

«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաև Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, և հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երևանը կլինի ավելի մեկուսացած վիճակում։ Երևանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ և դիրքորոշում է ձևավորվել։ Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկլավին կայանալ, թեև 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որևէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պատերազմի հետևանքները և զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել, բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, թեև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մոսկվա պատերազմից հետո, նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը միանշանակ չէ դեռ։

«Սակայն, անկախ ամեն ինչից, այս ծրագրերը կան և կիրականացվեն, ռուսական կոնտինգենտն արդեն այնտեղ է, և դա շատ բան է որոշում»,- ասաց մեր ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: