Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը մերժել է դատախազության բողոքը
Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա
Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք. Գլխավոր դատախազություն
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաԲյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը
ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Մենք շատ բան գիտենք, նաև գիտենք, որ Գլխավոր դատախազի տեղակալը կուսակցության վարչության նիստին մասնակցելու իրավունք չունի․ Ղազարյանը՝ Գալյանին (տեսանյութ)Ինչ պետք է՝ արել ենք. Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասինԱրա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Հովիկ Աբրահամյանն ասել է իրեն՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա 30 տարուց ավելի Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է, ծանր խնդիրներ կունենաս»
«Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք». Ռուբեն ՄխիթարյանՈւկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստինԼոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄԻշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Տիգրան ԱբրահամյանԵվրախորհրդարանում չեն բացառել, որ ԵՄ-ն Հայաստանից կարող է պահանջել Ռուսաստանի դեմ միջոցներ ձեռնարկելՍևանի նախկին համայնքապետը համայնքին պատկանող գույքը վաճառել է շուկայականից ցածր գնով․ ՔԿՎարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»
Տեսանյութ

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ սկսեց Փաշինյանի հրաժարականի պահանջով. VIDEO

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ անցկացնելու է հացադուլը, նա հայտարարությամբ հանդես եկավ։

Ասաց, որ սա վերջին հնարավորությունն է։ Ինքը հացադուլի որոշումը կայացրել է որպես դաշնակցական, ոչ թե որոշումը կայացրել է Դաշնակցությունը։ Այնպես որ, սա չի փոխարինելու հանրահավաքային պայքարին, այլ լրացնելու է, հանրահավաքները շարունակվելու են։

«Անցնող 2,5 տարիների ընթացքում որպես քաղաքացի փորձել եմ բացատրել, փորձել եմ ներկայացնել ինչպիսի վարչապետ նրանք ունեն։ Նկատելի է, որ կա նաև խուսանավում, մարդիկ բոլորը համաձայն են, էկրանից այն կողմ անգամ նրա թիմի անդամներն են ասում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց սա պետք է բարձրաձայնվի, սա պետք է դառնա համահայաստանյան, համահայկական պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանն ասաց, որ հայտնի է իռլանդացիների հացադուլը, որը տևել է 50 օրից ավելի․ իռլանդացիները պայքարում էին իրենց անկախության համար և պայքարում էին օտարների դեմ։ Քրդերը, երբ դատարանի դահլիճում բացականչում են՝ «64», նշանակում է դիմում են անժամկետ հացադուլի, քանի որ քրդական ազատագրական պայքարում ամենաերկար տևած հացադուլը տևել է 64 օր․ քրդերն էլ էին պայքարում օտարների՝ թուրքական բռնատիրության դեմ։

«Որքան էլ ցավալի է, այսօր ես անժամկետ հացադուլ հայտարարում եմ ոչ թե օտար հարստահարիչի, այլ մեր երկրի վարչապետի հրաժարականի պահանջով։ Անցնող մոտ 1 տասնօրյակի ընթացքում քաղաքական պայքարի բազում փորձեր եղան, որին մասնակից էի նաև ես։ Այն պահանջները, որոնք ներկայացնում էին քաղաքական ուժերը, գիտական շրջանակները՝ այդ թվում ԵՊՀ-ն, ու շարքային մարդիկ, հստակ է․ վարչապետը, որը գաղտագողի, միայնակ, առանց խորհրդակցելու որևէ մեկի հետ, ստորագրել է կապիտուլյացիոն մի հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ 2,5 տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, նաև այլ երկրների հետ, ով 2,5 տարվա ընթացքում պոռոտախոսությամբ, մեծախոսությամբ, ինքնագովեստով, մտածելով լոկ սեփական փիառի, սեփական անձի նեղ շրջանակի մասին, կազմալուծել է Հայաստանի կառավարման ողջ համակարգը, վարչապետը, որը նվաստացուցիչ պայմաններով ստորագրել է փաստաթուղթ, երբ հնարավորություն ուներ շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել պատերազմի տարբեր փուլերում, որի մասին խորհուրդ էին տալիս նրան պարբերաբար, լոկ սեփական անձի փրկության համար նա չգնաց դրան և, ի վերջո, մեր հայրենիքի մեծագույն մասը հանձնեց թշնամուն, նա օր առաջ պետք է գնա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանը վայրկյան առաջ պետք է հեռանա, քանի որ նրա ղեկավարմամբ չի կարող ՀՀ-ն ունենալ զարգացում, չի կարող որևէ դիվանագիտական գործունեություն ծավալել հատկապես արցախյան հարցում հավանական բանակցային պրոցեսում, փորձել դիվանագիտություն գործադրել, որը հնարավորություն կտա այդ ստորագրված հայտարարության շրջանակում գոնե վերցրածից ետ բերել ինչ-որ բան։

Նշենք, որ ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը ևս անժամկետ հացադուլ է հայտարարել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։