Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Վազող տողեր

Հրճվելու բան ասացի՞, որ ծիծաղում եք... էդ իմ վրա եք մատ թափ տալի՞ս. դատավորը՝ Քոչարյանի պաշտպանին

Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նիստը թեժ մթնոլորտում է անցնում:

Դատական նիստին Քոչարյանը չէր մասնակցում, ու նիստերի դահլիճում աղմուկ կար: Գործով դատավոր Արմեն Դանիելյանը, ով արդեն երկու անգամ մերժել է իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ ներկայացված Քոչարյանի պաշտպանների կողմից, դիտողություն արեց աղմկողներին:

Սկզբում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը փորձում էր ինչ-որ փաստաթղթեր ներկայացնել, բայց դատավոր Դանիելյանը նրան թույլ չէր տալիս արտահայտվել և անընդհատ ընդհատում էր: Նա Օրբելյանից պահանջում էր զբաղեցնել իր տեղը, սակայն փաստաբանը նկատեց, որ այն, ինչ ուզում է ներկայացնել՝ անմիջապես կապված է գործի հետագա ընթացքի հետ:

Այնուհետև Դանիելյանին զայրացրեց մյուս պաշտպանի՝ Հայկ Ալումյանի ծիծաղը:

«Ես ինչ-որ հրճվելու բան ասացի՞, որ ծիծաղում եք, պարո՛ն Ալումյան: Այդ ինչի՞ վրա եք ծիծաղում»,- հարցրեց դատավորը:

Հարցադրումը վերջնականապես հունից հանեց Ալումյանին:

«Հրճվել բառն իմ նկատմամբ չկիրառե՛ք: Ես առաջին անգամ եմ ասում ու մեղմ եմ ասում այս մասին Ձեզ։ Մյուս անգամ այսպես չեմ ասի, մյուս անգամ կոպիտ եմ ասելու»,–ասաց նա՝ ցուցամատը վեր պարզելով:

Դա էլ իր հերթին զայրացրեց դատավորին. «Էդ իմ վրա եք մատ թափ տալի՞ս»,-ասաց դատավորն ու հորդորեց Ալումյանին՝ զբաղեցնել իր տեղը: Այնուհետև Ալումյանը զայրացած նկատեց, որ դատավորն անընդհատ իրենց ընդհատում է և թույլ չի տալիս խոսել, մինչդեռ քննիչի նկատմամբ նույն վերաբերմունքը չի կարող դրսևորել:

Մինչ Ալումյանն իր բողոքն էր ներկայացնում, Արմեն Դանիելյանը նրան իր նստելու տեղն էր ցույց տալիս և ասում, որ իր հետ հավասար չխոսի.

«Երբ Ձեր խոսելու ժամանակը գա՝ ես ձայնի իրավունք կտամ Ձեզ»,-ասաց դատավորը, ինչին Ալումյանն արձագանքեց՝ «Էդ ժամանակը ոնց-որ չի գալիս»...

Տեսնելով, որ այլևս անհնար է նման լարված մթնոլորտում շարունակել դատական նիստը՝ դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: