Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ
Վազող տողեր

Հոգևորականին ոչ հարիր կեցվածքի համար Տ. Ղազար քահանա Պետրոսյանը փիլոնազրկվել է

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից հետո ԱԺ-ում տեղի ունեցած ակցիայի մասին եւ նշել, որ դրա մասնակիցներից Տեր Ղազար քահանա Պետրոսյանը մինչեւ Ավագ շաբաթ փիլոնազուրկ է հայտարարվել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․.

«Արարատյան Հայրապետական թեմն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում առավել ակտիվացած օտարածին արժեքների քարոզչության շուրջ: Հայ Եկեղեցու հոգեւորականների կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին չի դատապարտում որեւէ անձի՝ հավատալով, որ յուրաքանչյուրն Աստծո առաջ ապաշխարելու, մեղքերի թողություն ստանալու եւ դարձի գալու հնարավորություն ունի: Սակայն Եկեղեցին խստորեն դատապարտում է մեղքն ու մեղքի քարոզը:

Ցավով նկատում ենք, որ այլասերության ու անբարոյականության ակտիվացած քարոզը առավել բեւեռացնում է մեր ժողովրդին: Համաշխարհային մարտահրավերներին ընդառաջ մեզ առավել քան երբեւէ պետք է համախմբված ու մեկտեղված լինել՝ մեր պետականությունն առավել ամուր ու հզոր դարձնելու գործում՝ առաջնորդվելով ազգային եւ հոգեւոր արժեքներով:

Դատապարտելով այլասերության քարոզի բոլոր դրսեւորումներն՝ այդ ամենի դեմ պայքարում կարեւորում ենք խոհեմ ու քաղաքակիրթ կեցվածքը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգեւորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչեւ Ավագ Շաբաթ եւ գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Ինչպես բոլոր հոգեւորականները, Տեր Ղազարն իրավունք ունի իր վրդովմունքն արտահայտելու այլասերության քարոզի շուրջ, սակայն անընդունելի է քաղաքական հայտարարություններ անելը եւ քաղաքացուն ոչ հարիր կեցվածք ցուցաբերելը:

Կոչ ենք անում մեր հավատավոր ժողովրդին մեկտեղվել ազգային ու հոգեւոր արժեքների պահպանության առաքելության շուրջ, զերծ մնալ ավելորդ ու ծայրահեղ դրսեւորումներից՝ ի շահ մեր ժողովրդի եւ մեր պետականության»: