Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

Հայկ Մարության, եթե տղամարդ ես, արի Թումանյան փողոց, արի մենակ, արի առանց Նիկոլի

Այլևս նորություն չեմ կարող ասել Երևանի աղբահանության վերաբերյալ: Բազմիցս ենք ասել՝ Հայկ Մարությանն ինչ քաղաքապետի աթոռին է բազմել, ի հակառակ իր՝ «մաքրելու ենք» խոստմանը, աղբը լցվում է մեր տներ:

Դրսում աղբն արդեն աչքներիս սովորական է դարձել, սակայն դրա հետևանքներն արդեն լցվել են մեր տները: Առնետներն ու մկները վխտում են Երևանի կենտրոնում, իսկ շենքերի մուտքերում խավարասերների խրախճանք է:

Ո՞վ էր Երևանի կենտրոնում այսքան խավարասեր տեսել, դրանք արդեն մեր տներն են լցվում, ապրում ու ընթրում մեզ հետ:

Անցյալ տարի, ոչ մի թունաքիմիկատ չօգտագործվեց Երևանի կենտրոնական հատվածներում ծառերի սրսկման համար՝ պատճառը հեղափոխական խառը շրջանն էր, այս տարի էլ՝ այդ հեղափոխության հետևանքի պատճառով չսրսկվեցին ծառերը, ու ծառի ոջիլները լցվեցին բնակարաններ: Ապացույցներ, եթե քաղաքապետարանից ցանկանան, առանց վարանելու թող դիմեն, կոնկրետ հասցեով կարող եմ ասել, ուր գնան և ինչ տիպի ոջիլների ու բլոճների կարող են հանդիպել:

Իսկ հիմա կարող եմ Հայկ Մարությանին հրավիրել Թումանյան 31 շենք։ Արի՛, տես աղբն ու վերելակի վիճակը, սրանք երկուսն էլ քո քարոզարշավի հիմնական մեխերն են եղել, թե իբրև մաքրելու ես ու մահվան վերելակներին վերջ ես տալու: Ո՞ւր են քո խոստումները, թե՞ կարծում էիր՝ միլիոնանոց քաղաք ղեկավարելը հումորային ֆիլմ նկարելու մակարդակի գործ է:

Հասցեն ասել եմ, նորից կրկնում եմ՝ Հայկո՛, թե տղամարդ ես ու կարող ես բնակիչների հետ առերեսվել, արի այդ շենք, արի՛ առանց Նիկոլի, արի ու ժողովրդին պատասխան տուր քո անգործության համար: Չհամարձակվես, ասել, թե նախագիծ ունես, որ մենք վերելակները պետք է սարքենք։ Այդ դու ու քո բերած ներդրումներով պետք է վերելակները սարքեիր, թե ինչու ընտրեց ժողովուրդը քեզ, քո այդ ճոռոմ խոստումների համար, ոչ թե սիրուն աչքերիդ: Կգա՞ս, դուխո՞վ տղա ես, դուխով քաղաքապե՞տ ես, թե քո դուխը միայն քաղաքապետարանի շենքի ներսում է դրսևորվում ու Նիկոլի կողքին կանգնած ժամանակ:

Եթե խուսափես՝ չգաս, ապա իմացիր՝ ճակատիդ կդաջվի անպատասխանատու, վախկոտ ու թուլամորթ պիտակը։ 

Ինձ այլևս չեն հետաքրքրում «Սանիթեքին» տուգանել կամ չտուգանելը, հրաժարվել կամ չհրաժարվելը՝ ես պահանջում եմ մաքրություն, ես չեմ ուզում այս քաղաքն ու ես՝ որպես մշտական բնակիչ, հետ քայլ ապրեմ, ինչ է թե՝ քաղաքապետի պաշտոնում հեղափոխական մարիոնետ նստի: Փոխեք այս քաղաքապետին, հակառակ դեպքում՝ քաղաքը կփոխի իր պետին:

Արիանա (Արմենուհի) Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն