Հադրութում ադրբեջանցիները կանգնեցրել են «Երկաթե բռունցք» հուշարձան
Ադրբեջանցիները «Երկաթե բռունցք» հուշարձան են տեղադրել Արցախի օկուպացված Հադրութ քաղաքում։
Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։ Բռունցքի տեսք ունեցող հուշահամալիրի վրա պատկերված են զինվորներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ։
Հուշահամալիրը նվիրված է 44-օրյա պատերազմում մահացած ադրբեջանցիներին։