Գուտի, Չավի Ալոնսո, Կոնտե․․․ ո՞վ կդառնա Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ
Իսպանիայի առաջնության վերջին տուրում կրած խայտառակ պարտությունից հետո բոլորը խոսում են Մադրիդի «Ռեալ»-ի գլխավո մարզիչ Խուլեն Լոպետեգեի հեռացման մասին։ Հանուն արդարության պետք է նշել, որ Լոպետեգին հզոր մասնագետ չէ ու մինչ օրս անտրամաբանական է, թե ինչո՞ւ մադրիդյան թիմի ղեկավարությունը կանգ առավ հենց այս մասնագետի վրա։
Արդեն հիմա իսպանական սպորտային պարբերականները խոսում են հավանական թեկնածուների մասին, ովքեր կարող են փոխարինել Լոպետեգեին։
Հավանական թեկնածուների թվում են Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստներ Գուտին ու Չավի Ալոնսոն։ Նշվում է նաև, որ բանակցույուններ են վարվել արդեն Անտոնիո Կոնտեի հետ, ով այս ամռանը հեռացվեց «Չելսիի» մարզչի պաշտոնից։
Հավելենք նաև, որ Չեմպիոնների լիգայում առաջիկա հանդիպումը վճռորոշ կլինի իսպանացի մասնագետի համար։