Գուրգեն Արսենյանի որդուն, սառը զենք կրելու կասկածանքով, քաղաքի կենտրոնից բերման են ենթարկել. աղբյուր
Հերթական անգամ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի տղան հայտնվել է իրավապահների տեսադաշտում:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, Արսենյանի որդուն երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Երևան քաղաքի կենտրոնից բերման են ենթարկել՝ սառը զենք կրելու կասկածանքով:
Մեր տեղեկություններով, երիտասարդին տարել են Կենտրոն վարչական շրջանի բաժին, որտեղից մի քանի ժամ անց նրան բաց են թողել:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գուրգեն Արսենյանի որդուն բերման են ենթարկում սառը զենք կրելու կամ այլ խուլիգանական արարքներ կատարելու «կասկածանքով»:
Թերևս կարելի է ենթադրել, թե որտեղից նրա հոր՝ Գուրգեն Արսենյանի «սերն ու նվիրվածությունն» առ իշխանություն: