Գնացքների խոշոր վթար՝ Հնդկաստանում. վերջին տվյալներով՝ կա 288 զոհ
Հնդկաստանի արևելքում գնացքներ են բախվել: Զոհերի թիվը վերջին տվյալներով 288 է: Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 900 զոհի մասին։ Այս մասին գրում է TACC-ը:
Աղետը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Բալասորե քաղաքի մոտակայքում։ Տեղի ունեցածի մասին պաշտոնյաները հնչեցրել են մի քանի վարկած։ Դրանցից մեկի համաձայն՝ մարդատար գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից, որոնց մեջ բախվել է հանդիպակաց մարդատար էքսպրեսը: Վթարի է ենթարկվել նաև բեռնատար գնացքը։
Հնդկաստանի երկաթուղու նախարար Աշվինի Վաիշնավը շաբաթ առավոտյան հայտարարել է, որ «միջադեպի առնչությամբ մանրամասն, բարձր մակարդակի հետաքննություն կիրականացվի»:
Ներկա պահին ողջ ուշադրությունը կենտրոնացված է արտակարգ իրավիճակների փրկարարական աշխատանքների վրա։