Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Եղջերուների հայկական ոդիսականը

Հայաստանում եղջերուներ եղել են անհիշելի ժամանակներից, մ.թ.ա. 2 հազարամյակի երկրորդ կեսին է սկիզբ է դրվել կիսաքոչվորական անասնապահությանը Հայկական բարձրավանդակում և ողջ Անդրկովկասում։

Անասնապահության հետ մեկտեղ նոր վերելք է ապրում նաև որսորդությունը՝ քոչվոր անասնապահների սննդի աղբյուրներից մեկը։ Դամբարանային նյութերի մեջ հաճախ են հանդիպում եղնիկների ու եղջերուների և այլ կենդանիների ոսկորներ: Ժայռապատկերներում ևս շատ են եղջերուների պատկերները:

Ավելի ուշ քրիստոնեության շրջանում եկեղեցիների վրա քանդակում էին նաև արու եղջերուների պատկերներ:

Հեթանոսական ժամանակներից, օրինակ, պահպանվել է Նավասարդի մասին գողտրիկ ու փոքրիկ բանաստեղծություն.

– Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը,
Եվ առավոտը նավասարդի,
Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,
Ինչպես օրենքն էր թագավորների…

Այս ամենը պատմություն է և հիմք է տալիս հավաստելու, որ Հայկական լեռնաշխարհում եղնիկներ և եղջերուներ միշտ էլ եղել են, իսկ թե ինչ են եղել այդ կենդանիները, պատմության որ փուլում են անհետացել, երևի թե դժվար հարց է:

Արդեն Խորհրդային միության շրջանում՝ 1954թ-ից է «Խոսրովի անտառ» արգելոցում կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն և 1970թ-ից ազնվացեղ եղջերուն, որից հետո ազնվացեղ եղջերուն տեղափոխվել է «Դիլիջան» ազգային պարկ: Դիլիջանի անտառներում եղջերուներն ապրել են մինչև 90-ական թվականները և եղջերուների անհետացման երկու տարբերակ է շրջանառվում: Հայ-ադրբեջանական բախումների հետևանքով նրանց ապրելավայրերում ևս անհանգիստ էր և եղջերուների մի մասը պարզապես հեռացել է ավելի ապահով վայրեր և հաջորդ տարբերակ, որ այս կենդանիներին պարզապես որսացել են. 90-ականներից մարդկանց ձեռքին զենք կար և եղջերուներին ոչնչացրին:

Իհարկե, պատմում են, որ հայ բարձրանուն օլիգարխայի կարկառուն ներկայացուցիչները պարզապես ուղղաթիռներից ավտոմատներով էին որսում եղջերուներին, իհարկե այսօր որևէ որսագողի ձեռք բռնել չես կարող, սակայն օլիգարխիական ուղղաթիռներն ու ավտոմատներն այլևս պատմություն են. եղջերու չի մնացել:

Երբեմն-երբեմն լուրեր են պտտվում, որ անտառներում այստեղ կամ այնտեղ տեսել են եղջերուներ, սակայն այն ֆոտո-թակարդները, որոնք Դիլիջանի անտառներում տեղադրվել էին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մասնագետները՝ ֆիքսելու համար հնարավոր եղջերուներին, տեղացիները պարզապես գողացել են: Եվ եթե անգամ Դիլիջանի անտառներում պահպանվել են եղջերուների առանձնյակներ, ապա նրանք հասանելի չեն:

Եղջերուների պատմության հերթական փուլը

2000-ականներից Հայաստանում մեկնարկել է Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր: Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուն (Cervus elaphus maral) լայն տարածում ուներ 19-րդ դարի վերջին և զգալի թվով հանդիպում էր հյուսիսային և հարավային անտառներում, այդ թվում՝ «Դիլիջան» ազգային պարկում, Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում: Երկար ժամանակ կովկասյան ազնվացեղ եղջերուն հանդիպում էր Սյունիքի մարզի Մեղրու, Բարգուշատի և Զանգեզուրի լեռնաշղթաներում, սակայն արդեն 50-ականներին տարածքից անհետացավ: Այժմ որոշ առանձնյակներ պարբերաբար հայտնվում են «Դիլիջան» ազգային պարկում: Տեսակն ընդգրկված է 2010թ.-ի ՀՀ կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» տեսակ:

WWF հայաստանյան մասնաճյուղը ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին, Կովկասի բնության հիմնադրամի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) , WWF-Գերմանիայի, և HSBC Հայաստանի ֆինանսավորմամբ, իրականացնում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի կենսունակ վերարտադրվող խումբ:

Եղջերուների վերաբնակեցման անհաջող փորձ

Բնության համաշխարհային հիմնադրամի ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունը 2006 թ.-ին 9 բեզոարյան այծ է տրամադրել Վրաստանի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկին: Ծրագրի արժեքը մոտ 150 հազար դոլար էր: Նույն ժամանակահատվածում նմանատիպ ծրագիր է մշակվել, որ Վրաստանից եղջերուներ բերվեն. նախատեսվում էր Վրաստանից բեզոարյան այծերի դիմաց ստանալ 10 ազնվացեղ եղջերու: Նախատեսվում էր, որ Վրաստանից սպասվող կենդանիները բնակվելու էին Շիկահողի արգելոցում, սակայն վերջնական վայրը դեռևս ճշտված չէր:

Այդպես էլ Վրաստանը չտրամադրեց ազնվացեղ եղջերուներին, թեև բեզորայան այծերի տեղափոխման վրա ծախսվել էր շուրջ 40 հազար դոլար: Վրաստանից այն ժամանակ խորհուրդ էին տալիս եղջերուներ ձեռք բերել կա′մ Ռուսաստանից, կա′մ Բուլղարիայից, իսկ վրացական պարտավորության մասին ոչ մի խոսք:

2016թ-ի սեպտեմբերի 16-ին բնապահպանության նախարարությունում հանդիպում էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձի հետ: Վերջինս խոստացել էր նպաստել վրացական կողմից եղջերուների տրամադրմանը՝ սեղմ ժամկետներում: Դարձյալ՝ ոչինչ:

Եղջերուների ներկրման հաջորդ անհաջող փորձը

Եղջերուների ներկրման հաջորդ փորձն արվեց 2016թ-ին, երբ ռուսական կողմը պատրաստ էր եղջերուներ տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով այս փոխադրումը ևս չկայացավ, թե ռուսներն էին բաց թողել կենդանիներին, թե հայկական կողմի թղթաբանական դանդաղկոտությունն էր պատճառը, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, որ ռուսական եղջերուները ևս չտեղափոխվեցին Հայաստան:

Եղջերուների տեղափոխման իրանական փորձը

Հայկական կողմն Իրանից 4 կամ 5 առանձնյակ է նախատեսում բնակեցնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ արդեն առանձնացվել և պատրաստվել է կենդանիների համար տարածք, մոտ 10 հա: Իրանը եղջերուներին նվիրում է Հայաստանին և նախատեսվում է նոյեմբերին տեղափոխել: Հայկական կողմի տվյալներով՝ եղջերուներին, որոնք գենետիկորեն նույն ցեղատեսակն են՝ կովկասյան ազնվացեղ, արդեն ենթարկել են գենետիկական անալիզի, և հայկական կողմը պատրաստ է կենդանիներին ընդունել: Իրանական կողմը պարզապես դանդաղորեն է իրականացնում թղթաբանական տեղեկատվական փոխանակումը և դեռևս հայտնի չէ՝ կհասցնե՞ն նոյեմբերին կենդանիներին տեղափոխել, թե՞ ոչ: Պատասխանատուները գտնում են, որ նոյեմբերին դեռևս տաք է, և կենդանիները կարող են կլիմայավարժեցման փուլն անցնել համեմատաբար մեղմ եղանակի պայմաններում, քանի որ կա թե′ կլիմայական, թե′ տեղափոխման և այլ սթրեսների գործոնը և համեմատաբար տաք եղանակին տեղափոխելու դեպքում կենդանիները հնարավորինս քիչ խոցելի կդառնան:

Կենդանիների վրա տեղադրվելու է ռադիովզկապներ, և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները հետևելու են կենդանիների տեղաշարժին: Դիլիջան ազգային պարկում փորձնական հիմունքներով անվտանգությունը ապահովում է «Պանտերա» ընկերությունը, որոնք պահպանելու են կենդանիների անվտանգությունը, հատկապես որսագողերից: Կարևորվում է նաև բնակիչների կրթությունը՝ կենդանիների պահպանման հարցում, քանի որ էկո-կրթական, տուրիզմի առումով եղջերուները կարևոր դեր են կատարելու նաև բնակչության համար:

«Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման ծրագիրը կարժենա 267 հազար ԱՄՆ դոլար, այն իրականացվելու է Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհով:

Գոհար Ստեփանյան