Էրդողանը զբոսնելու է օկուպացված Շուշիում
Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Շուշի այցի ծրագրերի մասին: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր՝ օկուպացված Շուշիում կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն: Այնուհետև պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Դրանից հետո Թուրքիայի նախագահը զբոսնելու է Շուշիում: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի նախագահը կնոջ հետ միասին վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում: