Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Tert.am
Դավիթ Գալստյանը, ով առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականունով, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը Tert.am–ին հաստատեց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։
Քրեական գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը և Ավետիք Իշխանյանը կշարունակեն մնալ կալանքի տակ, քանի որ դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում