Բողոքի ակցիաներ. Երևանում քաղաքացիներները փակել են մի շարք փողոցներ (տեսանյութ)
Այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում: Այդ մասին հայտարարեց լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով տեղեկացրեց, որ Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:
Նա մինչ այդ նաև գրել էր.
Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.
- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: