«Բավականին նորմալ գումար են տալիս ծնողներին». Քրիստինա Հալաջյանի հեգնանքը (տեսանյութեր)
Ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանն իր լայվում ծաղրական տոնով է արտահայտվել պարկերի մեջ դրած զինվորի դիակների մասին: Քրիստինեն իր մոր մահվան ու նկուղում պարկերի մեջ նեխող զոհված զինվորների միջև անտրամաբանական զուգահեռներ է անցկացնում:
Ամենայն հարգանքով առհասարակ բոլորի ծնողների նկատմամբ, պետք է նկատենք, որ Քրիստինայի մոր մահը առհասարակ չի կարելի նույնացնել մարտի դաշտում հանուն հայրենիքի ու երկրի ապագայի զոհված մարտիկների մահվան հետ: Առավելևս մոր դիակը զինվորի մասունքների հետ համեմատելը՝ մեղք է:
Հարկ է ընդգծել, որ առհասարակ բոլոր դիակներին դիահերձարան են տանում հատուկ դիակների համար նախատեսված պարկերով, բացի այդ՝ ի տարբերություն մեր զինվորների մարմինների, Քրիստինայի մորը պարկի մեջ դնել-տանելուց հետո 7 ամիս չեն պահել նկուղներում:
Հալաջյանի լայվն անհեթեթ է նաև նրանով, որ Քրիստինեն բարբաջում է, թե իբր պետությունը բավականին մեծ գումարներ է տալիս ծնողներին ու հոգում հուղարկավորման ծախսերը:
«Բավականին նորմալ գումար է»,-ասում է նա: