Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Արխիվ

Բարեգործական կազմակերպությունը յուրացրե՞լ է հաշմանդամություն ունեցողի հասանելիքը (լուսանկարներ)

Այսօր NEWSPRESS.am-ի խմբագրություն էր դիմել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ Գառնիկ Հակոբյանը։ 2011 թվականից նրա երկու ոտքը ամպուտացիա են արել` երեք անգամ վիրահատվել է։ Նախ սխալ են վիրահատել․ երկրորդ անգամ դարձյալ ոտքերից մի փոքր կտրել են, որպեսզի ցավեր չունենա։

«Երրորդ անգամ էլ իմացա «Դիակոնիա» բարեգործական կազմակերպության մասին, զանգահարեցի։ Եկան, նկարահանեցին, ասացին՝ կուղարկենք արտասահման, կօգնենք արտասահմանից գումար հավաքել ձեզ համար։ Անցավ 6-7 ամիս, ես զանգահարեցի «Դիակոնիա» ընկերությանը, ասացի՝ նորություն-բան չկա՞։ Ասացին, որ գումար է հավաքվել, մենք մի բան կանենք։ Զանգահարեց Արմինե անունով մի աղջիկ՝ իրենց աշխատակիցը, ասաց՝ վաղն առավոտյան եկեք պրոթեզի համար գնանք, խոսենք։ Գնացինք գերմանական պրոթեզավորման կենտրոն՝ Գինոսյանի մոտ։ Արմինեն ասաց՝ նորից վիրահատելու համար պետք է արտասահման տանեն։ Գինոսյանն ասաց, որ 60-70 հազար եվրո պետք կլինի, նա էլ ասաց՝ այդքան գումար չկա՝ տանեն Գերմանիա վիրահատեն-պրոթեզավորեն, բերեն։ Հետո ասաց՝ պրոթեզներ կարող ենք պատվիրել՝ էնտեղից բերեն։ Մի խոսքով՝ համաձայնվեցին, բայց Գինոսյանն ասաց, որ նախ վիրահատություն է պետք, որովհետև ցավ կա ոտքերիս մեջ, կտրած տեղերում կպումներ կան, վիրահատեն՝ նոր այդ ժամանակ պրոթեզավորեն»,- ասում է Գառնիկը։

Պայմանավորվում են և «Արմենիա» ԲԿ-ում վիրահատում, վստահեցնում են, որ վիրահատությունից հետո ցավեր չեն լինի։

«Ձախ ոտքիս կապտած տեղը նորից կտրեցին, կպում կար ու ազդրերից՝ տակի կողմից, ծնկից վերև․ներվային համակարգը կասեցրին, որն ինձ պետք չէր։ Էլի մի 6 ամիս տանջվեցի էս ցավերից, բորբոքումներից։ Զանգեցի Մարիամին, ասացի, որ ոտքերս ցավում են, չեմ կարող ուրիշ բաներ անել, աշխատել չեմ կարողանում և այլն, մորս օգնելու համար, ո՞նց անենք, իմ գումարը տվեք, ես գնամ բժշկի հետ խոսեմ, վիրահատվեմ, պետպատվերի տակ լավ վիրահատություն չի լինում։ Ասաց՝ մենք գումար չենք կարող տալ, Ձեր հասանելիք գումարին կարող ենք ապրանք բերել, դու վաճառես, գնաս վիրահատվես։ Ասացի՝ եղավ»,- ասում է նա՝ հավելելով, որ նախատեսված էր իրեն հատկացնել տարբեր իրեր՝ բազմոց, լվացքի մեքենա, սառնարան, ուտելիք։ Որոշ ժամանակ անց ուտելիքը բերում են, իսկ անցած տարի բերում են կահույքը, որը Գառնիկի հարազատներն ընդունում են։

Բարեգործական հիմնադրամից կրկին զանգում են, հաղորդում են, որ բերում են լվացքի մեքենա, սառնարան և այլ ապրանքներ, սակայն այս անգամ Գառնիկը պնդում է, որ այդ ապրանքներն իրեն չեն հանձնել, պարզապես նկարահանել են հանձնման արարողությունը և վերջ։

«Բերեցին, ֆռացրեցին ու ոչ մի բան չտվեցին, բայց նկարահանել են։ Զանգում եմ, Մարիամը չի պատասխանում։ Վերջը մի հատ համարով զանգ ա գալիս ու ասում են՝ լսում ես, էլ չզանգես էդ համարին, ասում եմ՝ ո՞վ ես, ասում ա՝ «Դիակոնիայի» իրավաբանն եմ։ Գնացի «Դիակոնիա» , մի քիչ ձայնս բարձրացրի, մի մարդ դուրս եկավ՝ տնօրենի տեղակալ էր, բա՝ ի՞նչ ա եղել, ասացի, որ իմ հասանելիք ապրանքը չեն տալիս, արտասահմանից, որ գումար է եկել՝ դրան ապրանք պիտի տային, որ ես վաճառեի, գնայի վիրահատության, չտվեցին։ Ասաց՝ բա ի՞նչ են ասում, ասացի՝ պատճառաբանում են, որ խմած եմ եղել, բայց նման բան չի եղել, ես հազիվ չոքեչոք քայլում եմ, ուր մնաց՝ խմեմ։ Ինքն էլ ասաց՝ խմած ես, թե ինչ ես, կապ չունի, քո հասանելիքը պիտի տային»,- ասում է Գառնիկը։

Տնօրենի տեղակալը զանգում է «Դիակոնիայի» իրավաբանին։ Խոսելուց հետո տեղակալը Գառնիկին ասում է՝ ինչ որ բերել են, բավարարվիր։ Գառնիկը հարցնում է՝ ինչի՞ն պիտի բավարարվեմ՝ ուտելիք ունեմ, թոշակ էլ ստանում եմ։

Գառնիկը զանգահարում է իրավաբանին և փոխանցում, որ ոտքերը կտրված են, իրեն հասանելիք ապրանքները բերել են իր տան մոտ, նկարահանել են հանձնման արարողությունը, սակայն ապրանքները չեն տվել։ Իրավաբանն էլ ասում է, որ այդ ապրանքները տարել են ու մի անօգնական երեխայի տվել։ Ի պատասխան՝ Գառնիկն իր հեռախոսային զրուցակցին փոխանցում է․ «Արտասահմանում իմ անվան տակ գումար է հավաքվել, «Դիակոնիայից» եկել, նկարել են, թե իբրև ապրանքները հանձնել են, և նկարածն ուղարկել են արտասահման, մարդիկ տեսել են, դուք միջնորդի դերում եք։ Հիմա էլ իրավաբանի դերում ասում եք՝ էլ չզանգե՞ս էս համարին,- պատմում է Գառնիկն ու հավելում,- ասացի՝ ես կբողոքեմ ամեն տեղ, ասաց՝ ես մի բան կանեմ, մի 15 օր հետո կզանգես, մի բան կանեմ։ Անցավ մի 15-20 օր, զանգեցի, ասաց՝ բա ինչի՞ ես զանգել, ասացի՝ դու ես ասել, ինքն էլ ասաց՝ բա Գառնիկ, էլ էս համարին չզանգես, սկսեցի մի քիչ ջղայնանալ»։

Մի խոսքով՝ Գառնիկն ասում է, որ ինքը, միևնույն է, իրեն հասանելիքը ստանալու է, և իրավաբանը դարձյալ խոստանում է մի բան անել, առաջարկում գնալ «Դիակոնիա», ստորագրել, որ այդ ապրանքը ստացել է, իրեն 50 հազար դրամ փող կտան, սակայն Գառնիկը հրաժարվում է, ու ողջ խոսակցությունը ձայնագրում է։ Հասկանալով, որ խոսակցությունը բջջային օպերատորի կողմից ենթադրաբար ձայնագրվում է, իրավաբանն ասում է․ «Գառնի′կ ջան, ես մեղք չունեմ, խնդրում եմ, ինձ մի խառնի էս գործերին»։

Ըստ Գառնիկի՝ կազմակերպությունից իրեն ավելի ուշ հաղորդում են, որ իրավաբանը և Արմինեն դուրս են եկել կազմակերպությունից։

Որոշ ժամանակ անց Գառնիկը դիմում է Առողջապահության նախարարություն, որտեղից խորհուրդ են տալիս դիմել դատարան, ոստիկանություն, որոշ ժամանակ անց ոստիկանությունից զանգ են տալիս ու հաղորդում, որ Գառնիկի գործերը կվերանայեն։ Ուղարկում են, հետո Մաշտոցի բաժնից Գառնիկը ծանուցագիր է ստանում, որ ոստիկանությունը դիմել է «Դիակոնիային», «Դիակոնիայից» ասել են, որ իրենք բազմաթիվ անգամներ օգնություն են տարել, միշտ սթափ վիճակում են տեսել, հարբած չի եղել։

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց «Դիակոնիա» կազմակերպության հետ, «Դիակոնիայի» փոխտնօրեն Աննան, իմանալով խնդրի վերաբերյալ, ասաց․ «Ես չեմ կարող որևէ շահառուի հարցին պատասխանել, թե ինչո՞ւ է մեր աշխատակիցը դուրս եկել հիմնադրամից։ Իմ իմանալով Գառնիկն այդ ժամանակ ոչ սթափ վիճակում փողոցում պառկած է եղել և չի կարողացել հանձնման-ընդունման թուղթը ստորագրել։ Մենք, երբ որ ապրանքը տանում ենք, ապրանք ստացողը պետք է լինի սթափ վիճակում և ստորագրի, հակառակ դեպքում՝ աշխատակիցն իրավունք չունի ապրանքը հանձնելու։ Այնտեղ ներկայացել է այդ մարդու բարեկամը, ով ասել է, որ կընդունի ապրանքը, բայց քանի որ Գառնիկն այդ օրը հարբած է եղել, չի կարողացել անձամբ ստորագրել, մենք ապրանքն էնտեղ չենք թողել, լուսանկարներ չեն արվել։ Իր պրոթեզավորման համար գումարներ չեն հավաքվել, որովհետև մենք շատ բարդ ենք աշխատում, այսինքն՝ մեզ տրվում է այդ ամեն ինչը, որովհետև հենց իր անձի հետ կապված խնդիրներն էլ մեր դոնորներին թույլ են տվել այդ ստորագրումից «հետ քաշվել», այսպես ասած։ Ես չեմ ուզում հիմա հեռախոսով Գառնիկի մարդկային որակների մասին խոսել, իսկ մյուս հարցերին մանրամասն կարող եմ գրավոր պատասխանել։ Երբ գնաք ռեպորտաժն անելու, դու կհասկանաք՝ ինչի հետ գործ ունեք։ Այդ ապրանքը մեր պահեստում դրված է, եկեք, նկարեք»։

Կրկին զանգահարցինք կազմակերպության փոխտնօրեն Աննային, որպեսզի կազմակերպության տնօրեն Պարույր Ջամբազյանի համարը տրամադրեր, հարցերը քննարկեինք նրա հետ, սակայն հրաժարվեց տրամադրելուց, ավելացրեց, որ ապրանքը տարել-տվել են, Գառնիկը խմած է եղել և չի հիշում։

Պարզվում է, որ Գառնիկին հասանելիք ապրանքը, որ մինչ այդ, ըստ Աննայի, պահեստում էր և կարող էինք գնալ, նկարահանել, հանձնել են Գառնիկ Հակոբյանին և նա խմած է եղել ու չի հիշում։

garnik garnik1 garnik2