Բաքվում դատում են 13 հայ ռազմագերու
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը սկսել է 13 հայ ռազմագերիների նախապատրաստական նիստը, ովքեր Ադրբեջանի կողմից ներկայացվում են որպես ահաբեկիչներ։ Այս մասին տեղեկանում ենք Minval.az-ից։
Հայ ռազմագերիներին դատում են ապօրինի կերպով Ադրբեջանի տարածք անցնելու և ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով։
Դատավարության ընթացքում դատավոր Ֆայգ Գանիևի նախագահությամբ պարզվում են մեղադրյալների անձնական տվյալները: Հայ ռազմագերիների դատական նիստի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։