Այս էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. փաստաբանը` Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին (տեսանյութ)
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
«Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Միհրան Հակոբյանը:
Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մալյանին բերման ենթարկելուն, նշել է, որ առաջին իսկ կանչի դեպքում Մալյանը միշտ ներկայացել է իրավապահներին և սա ուղղակի էժան շոու է։
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»,– գրել է փաստաբանը: