Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր ՎազգենԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալՍահմանային ուղեկալների հետ խնդիր ունենք. . Անդրանիկ Քոչարյանը՝ Շաքիի դեպքի մասին
Ինչպես են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ռուբեն Ռուբինյանի երեխային մկրտում (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը տեսակապային խորհրդակցություն է անցկացրել զինվորական կարգապահության թեմայով (տեսանյութ)«Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախոտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել
Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան (տեսանյութ)
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվիԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում էՎեհափառ Հայրապետի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր
Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսրայելական բանակը Սիրիայում գործողություն է իրականացրելԷլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար
Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները Թեհրանում. կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Հայաստանի հավաքականի հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղումԱզատության պողոտայում բախվել են Tesla-ն ու 2 Kia-ները. կան վիրավորներՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
«Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը»,- բառացի ասել է Ալիևը. ադրբեջանագետ
Երեխայի իրավունքների պաշտպանության ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է․ ՄԻՊ
Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է լեռնահետախուզական և հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն ՄխիթարյանԿանանց Հայաստանի թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում․ թիմի կազմը1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան
«Դիլիջան» ԲԿ է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք
Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոնՄեզ անհրաժեշտ է կրթություն, որը ձևավորում է մտածող, ինքնուրույն և փոփոխություններին պատրաստ մարդ. ԿԳՄՍ նախարարԴատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան
Հասարակություն

Ախալցխայի միակ հայկական դպրոցի տնօրենը պրոպագանդում է չհիշել Հայոց ցեղասպանությունը

Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն ահազանգում են․ դպրոցում լարված մթնոլորտ է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ դպրոցի տնօրեն նշանակվեց ռուսերենի մասնագետ Սուսաննա Ակոպովան։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նորանշանակ տնօրենը Վրաստանի հատուկ ծառայությունների Ախալցխայի բաժնի նախկին սպայի՝ Արամ Պողոսովի կինն է, ում շնորհիվ էլ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։

Իհարկե, ոչ ոք նրա պաշտոնավարմանը դեմ չէր լինի, եթե տնօրենը, չգիտես ինչ նկատառումներով, դպրոցում հակահայկական տրամադրություն չստեղծեր։

Նա առաջին գործով սկսել է «հետապնդել» հայերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանին, ով օտար երկրում հայերենի լավագույն մասնագետներից է։ Տնօրենն այն աստիճան է սրել վիճակը, որ ուսուցչուհին հայտնվել է հիվանդանոցում։ Նա ապաքինման փուլում է, բայց չի բացառվում, որ Սուսաննա Ակոպովայի կամայականության շնորհիվ պատմությունը կրկնվի։

Բայց սա նորանշանակ տնօրենի միակ անխոհեմ քայլ չէ, որ ուղղված է «հայկական»-ի դեմ։

Նա հրավիրել է ժողով և դպրոցի մոտ 60 աշխատակիցների հորդորել, որ աշակերտների շրջանում պրոպագանդեն հակահայկական տրամադրություն։ Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Ակոպովնան ուզում է, որ երեխաները մոռանան Ցեղասպանության մասին իրենց իմացած տեղեկությունները։

Նա ասել է, թե երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․ «Թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ Ցեղասպանություն է եղել»,-ասել է նա։

Տնօրենի հայտարարությունը, բնականաբար, դուր չի եկել դպրոցի ուսուցիչներին, բայց նրանք աշխատանքից չզրկվելու պատճառով ստիպված չեն կարողացել հակաճառել տնօրենին։

Այս ֆոնի վրա կարծիք է ձևավորվել, որ Ակոպովան այս պաշտոնում նշանակվել է հատուկ առաջադրանքով՝ ստեղծել անտանելի իրավիճակ, որից ուսուցիչներն իրենք կհրաժարվեն։ Ասել է թե՝ իրենց դիմումի համաձայն հրաժեշտ կտան դպրոցին, և հայկական դպրոցը կփակվի։

Սա թերևս ողջամիտ տեսակետ է, քանի որ Վրաստանում միշտ էլ հակահայկական  տրամադրություն եղել է, և այստեղ ավելի շատ գերադասում են կապերը չխզել հարևան մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի հետ, քան Հայաստանի։

Ու չի բացառվում, որ այս անգամ էլ հատուկ ծառայությունների նախկին սպան նոր հանձնարարություն է ստացել, գուցև նրան դրա դիմաց նոր պաշտոն են խոստացել, և նա դպրոց է գործուղել սեփական տիկնոջը։

Ասել, թե պետք է մոռանալ Ցեղասպանությունը, քանի որ այն 100 տարի առաջ է եղել, պարզապես զառանցանք է։ Հատկապես այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն արդեն կամաց-կամաց խոսում է Հայոց ցեղասպանությունից՝ հիշում է ու պահանջում, և Հայաստանն այսօր փաստացի պահանջատեր է։

Այս տրամաբանությունից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Ակոպովան դպրոցում պատահական չի հայտնվել, ուստի նրան հարկավոր է «վնասազերծել»։