Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում
Տեսանյութ

Ավշարի բնակիչների հաղթանակը․ դպրոցի տնօրենը հրաժարականի դիմում գրեց (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 12-ին վաղ առավոտից Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցը դասադուլ էր անում։ Մանկավարժներն ու աշակերտները պահանջում էին գործող տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Լրագրողների հետ զրույցում ուսուցիչները նշեցին, որ հրաժարականի պատճառը տնօրենի արհամարհական վերաբերմունքն է ուսուցիչների նկատմամբ։

Բացի այդ, ինչպես ուսուցչուհիներից Կարինե Փամբուկչյանը հայտնեց, տնօրենից պահանջում են նաև հիմնավոր պատճառներ, որոնք առիթ են հանդիսացել փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին աշխատանքից ազատելու համար։

«Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրենին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել։ Մանկավարժական կոլեկտիվի և կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի պատճառով՝ բոլորս դադարեցնում ենք մեր աշխատանքը և դասադուլ ենք հայտարարում։

Դեռ մեկ շաբաթ չկա, ինչ Հերմինե Անդրեասյանը տնօրեն է ու հասցրել է դպրոցում իր կանոնները թելադրել։ Համենայնդեպս այդպես են վստահեցնում ուսուցիչները, ովքեր նկատում են, որ Անդրեասյանը փոխտնօրենին ազատել է աշխատանքից, որպեսզի իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին նշանակի նրա փոխարեն։

«Ասում է՝ Աստղիկ Հարությունյանն իմ ընկերուհին է, ես իրեն եմ վստահում․ դա դպրոցի ղեկավարի՞ խոսք է»,- նշեց դպրոցի ուսուցչուհին՝ հավելելով, որ տնօրենն իր նշանակումից ճիշտ մեկ ժամ անց հեռացրել է փոխտնօրենին։ 

Աշակերտները ևս իրենց դժգոհությունն են հայտնել կատարվածի հետ կապված, ինչին տնօրենը պատասխանել է, թե ցանկացած տնօրեն իրավունք ունի հեռացնել իր աշխատողներին և նրանց փոխարեն նշանակել իր մտերիմ և վստահելի մարդկանց։

Հատկանշական է նաև, որ, ուսուցիչների խոսքով, Աստղիկ Հարությունյանը մարզպետի մորաքրոջ հարսն է։

Այս երևույթը ոտքի է հանել ամբողջ գյուղի բնակիչներին, քանի որ վերջիններս վստահ են՝ սա մարզպետի կամ նրա ենթակաների կամայականությունն է, որի մասին գուցեև վարչապետը տեղյակ չէ։ Բոլորը վաղ առավոտից մեկ մարդու նման հավաքվել ու «հեռացիր, հեռացիր» կոչերով պահանջում է հեռացնել անցանկալի տնօրենին։

«Եթե ՀՀԿ-ն թաքուն էր անում, սրանք ափաչքյարա են անում»,- նկատում է, բողոքի ակցիան նկարահանող քաղաքացին։

Ի վերջո, քիչ առաջ, ավշարցիները տոնեցին իրենց հաղթանակը։ Բնակչության ճնշումների ներքո՝ տնօրենը գրեց իր հրաժարականի դիմումը՝ գրանցելով տնօրենի մեկշաբաթյա փորձ։