Ասում են, թե կորոնավիրուսն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է․ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է քաղաքում և պարզել, որ կորոնավիրուսի տարածման պատճառներից գլխավորն այն է, որ մարդիկ չեն հավատում վարակի գոյությանը։ Նա այս մասին հայտարարեց Կառավարության հերթական նիստի ժամանակ։
Փաշինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի 142 նոր դեպք է գրանցվել, և նշեց, որ գոյություն ունի սոցիալ-հոգեբանական խնդիր, որի դեմ պետք է պայքարել։
«Քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել եւ դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված ախտորոշում է»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։