«AstraZeneca» պատվաստանյութի անունը փոխվել է, բայց դա այլ փոփոխության չի հանգեցրել
Անգլո-շվեդական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria: Այս մասին «Gazeta.ru»-ի փոխանցմամբ տեղեկացնում է եվրոպական բժշկական գործակալությունը։
Վերանվանումը տեղի է ունեցել պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առաջացած վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին:
Մարտին, պատվաստումից հետո տեղի ունեցած մի շարք մահերից, ինչպես նաև «AstraZeneca» դեղամիջոցն օգտագործելուց հետո հիվանդների մոտ թրոմբի առաջացման դեպքերից հետո, որոշ երկրներ դադարեցրել են այս դեղամիջոցի օգտագործումը։
Սակայն հետագայում եվրոպական դեղորայքային կարգավորիչը հաստատել է այս դեղամիջոցի անվտանգությունը:
Այժմ Շվեդիայի իշխանությունները հայտնում են, որ պատվաստանյութի անվանափոխությունը բացի փաթեթավորումից, այլ փոփոխությունների չի հանգեցնի: