Փաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են
Հասարակություն

Արմավիրի մարզում հայրը դանակով հարվածել է 30-ամյա որդուն. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծող տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի պետի օպերատիվ գծող տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանն ու նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը:

Մինչ հիվանդանոցում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Վ. Մաթևոսյանը զննում էր քրեական մատյանը, մարզի ոստիկանապետը, Վաղարշապատի ոստիկանապետն ու օպերգծով տեղակալը տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը, ինչպես նաև պարզել են, թե Գայ գյուղի որ փողոցից են նրան տեղափոխել հիվանդանոց, ապա վերջիններս ժամանել են դեպքի վայր: Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր: Այս պահին սպանվածի տանը զննություն են կատարում քննիչները՝ Վաղարշապատի քննչական վարչության պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ:

Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել: Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի հատկանիշով, հարուցվել է քրեական վարույթ և Լևոն Մ.-ն ձերբակալվել է: Ոստիկանները հայտնաբերել են նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան, որով սպանվածը տեղափոխվել էր հիվանդանոց: Ավտոմեքենայի սրահում և դրսի հատվածներում նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մահացածը ունեցել է հոգեկան խնդիրներ, մի քանի անգամ բուժման նպատակով եղել է հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել, իսկ հայրը գյուղում բնութագրվում է դրական, աշխատավոր մարդ: Երևի տղան հունից հանել է հորը, ով դիմել է այդ ծայրահեղ քայլին: Գիտենք, որ դանակի մի հարված է հասցրել: Հայրն էլ աստվածապաշտ մարդ է, հաճախակի կարող էիր տեսնել գյուղում՝ իր տան դիմաց կառուցված Սբ. Նշան եկեղեցիում: Հաստատ հորը հունից հանել է»: