Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ Աբրահամյան
Հասարակություն

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ «դիմակի» մասին․ դիմակը պաշտպանում է վիրուսի՞ց, թե՞ ներքաղաքական լարվածությունից

Ընդհանրապես, երբ նոր էին ի հայտ եկել կորոնավիրուսային առաջին ախտանիշներն արտերկրում, շատերը սկսեցին վերլուծություններ անել, որ վիրուսի տարածումը քաղաքական գլոբալ հարցերի լուծման հետ է կապված։ Համենայնդեպս Հայաստանում այս վիրուսը հայտնվեց ճիշտ ժամանակին՝ ներքաղաքական զարգացումների նախաշեմին․․․

Սկզբում այնպիսի տպավորություն էր, որ երկրի իշխանությունը չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես կարող է օգտվել կորոնավիրուսային իրավիճակից (ասում ենք օգտվել, քանի որ փորձը ցույց տվեց, որ վիրուսի հետևանքով մահերն իշխանության սխալ քաղաքականության արդյունք էր և վիրուսի տարածման ողջ ընթացքում իշխանությունը մտածել է իր շահի մասին)։

Թեև երկրում ունեինք առաջին հիվանդները, սակայն իշխանությանը պետք էր հանրաքվե անել և շարունակել մարդաշատ հավաքները։ 

Այդ էր պատճառը, որ  կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումների առաջին փուլում դիմակ դնելու անօգուտ լինելու մասին տեսակետը հնչեցրել է Առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա տեքստը հնչում էր մոտովորապես այսպես՝ աղբարկղ նետեք դնչկալները, քանի որ դրանք բանի պետք չեն․․․

Ընդ որում, հարկ է հիշել, որ նա ներկայացնում էր աշխարհի առողջապահության համար պատասխանատու թիվ մեկ կազմակերպությունը։

Շատ կարճ ժամանակ անց «իրավիճակ» փոխվեց․ պարզվեց դիմակը ոչ միայն դնչկալ չէ, այլև չտունգավելու «մատերիալ»․․․

Պատերազմը գրեթե մոռացնել էր տվել դիմակների մասին, բայց ներքաղաքական լարվածությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով կազմակերպվող հանրահավաքները, իշխանությանը հիշեցրին, որ իրենք ժողովրդի դեմ «զենք» ունեն՝ դիմակ անունով․․․

Եվ Առողջապահության նորաթուխ նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց դիմակների պարտադիր կրման մասին լուրը։ Դիմակ կրելը ենթադրում է զերծ մնալ տուգանքներից, խմբերով հավաքներից․ այսինքն՝ հանրահավաքներից։

Բայց ոչ միայն սա՝ կառավարությունը որոշել է մի կրակոցով  մի քանի նապաստակ որսալ․

1․ ցրել հանրահավաքները

2․ լցնել բյուջեն

3․ իրացնել ձեռք բերած ու բերվելիք պատվաստանյութը

 Հնարավոր է՝ իշխանությունն էլի խնդիրներ ունի իր առջև դրած, բայց երկու բառով՝ պատվաստանյութի մասին։

Մասնագետները նկատում են, որ պետք է հնարավորինս խուսափել պատվաստումից, քանի որ նրանց որակմամբ, դա իննասպանություն է։

Ի վերջո, այլ երկրների փորձը ցուց է տվել, որ պատվաստման հետևանքով եղել են կողմնակի ազդեցություններ, եղել են փորձարկման մասնակիցների շրջանում մահեր․․․ Ըստ անկախ մարմնի՝ պատվաստանյութերի երկարատև ազդեցության տեսանկյունից դեռ ինֆորմացիա չկա և ոչ ոք չի կարող պնդել, որ այն 100 տոկոսով անվտանգ է և 100 տոկոս ապահով։ 

Բայց սա քիչ է հուզում մեր իշխանությանը, կամ ընդհանրապես չի հուզում․․․

Առողջապահության նախարարն իհարկե դեռ փետրվարի վերջին հայտարարել էր, թե պատվաստվելը Հայաստանում պարտադիր չի լինի, բայց  հարկ է նկատել, որ մարդկանց առաջ դրվում են այնպիսի պայմաններ, որոնք նրանց կարգելեն աշխատել, ազատ շփվել ու զերծ մնալ նմանօրինակ էլի որոշ գործունեությունից։

Այլ կերպ ասած, սահմանափակումներով մարդկանց երկընտրանքի ու դժվար ընտրության առաջ կանգնեցնելու միակ բացատրությունը կարելի է համարել ռեժիմի իշխանության երկարաձգումը, որից ժամ առաջ պետ է ազատվել,  քանի որ մեր կործանմանը մասնակից են դրա բոլոր օղակները:

Ի վերջո, նրանք ովքեր հիվանադացել են կորոնավիրոսով, լավ գիտեն, որ դիմակը չի կանխարգելում այդ հիվանդությունը։

Ի դեպ, դիմակի կարևորության մասին խոսելիս պետք է հիշել, որ դեռ վերջերս Փաշինյանն իր աջակիցների հանրահավաք նախաձեռնեց։ Հարկ է նկատել, որ ոչ հանրահավաքի մասնակիցները, ոչ էլ այն նախաձեռնողները, այդ թվում նաև Փաշինյանը, դիմակ չէին կրում․․․ Սա իշխանության հերթական անլուրջ վերաբերմոնւնք է իր ժողովրդի նկատմամբ, որից կարելի է հերթական անգամ ապացուցել արդեն ապացուցվածն ու ասվածը՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն մտածում ժողովրդի կյանքի կամ նրանց առողջության մասին, դիմակի առկայությունը պարզապես օգտագործում են աթոռը պահելու և մարդկանց հանգիստ տներում նստեցնելու համար․․․

Ահա թե ինչու արջը յոթ երգ գիտի, յոթն էլ «դիմակի» մասին։