ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Թայվան. Չինաստանը դժգոհ է
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական շփումները Թայվանի հետ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը։
«ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական շփումները: ԱՄՆ-ի գործողությունները հակասում են «մեկ Չինաստանի» սկզբունքին և չին-ամերիկյան երեք համատեղ սկզբունքներին»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ չհայտարարված այցով Թայվան են ժամանել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի գլխավորությամբ։