ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստան վերադարձող 8 գերիների անունները
Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակել է Ադրբեջանից Հայաստան վերադարձող գերիների անունները:
ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է.
«Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Անունները.
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ»: