Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 5 ռազմագերի
Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 5 ռազմագերի։ Այս մասին հայտնում է TACC-ը:
«Խոսքը նոյեմբերի 16-ին ՀՀ սուվերեն տարածքում գերեվարված զինծառայողների մասին է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հայկական կողմը դեռևս որևէ հայտարարություն չի արել: