Ադրբեջանում հուլիսի 7-ը կարող է հայտարարվել Զանգեզուրի օր
Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում պատգամավոր Այդին Միրզազադեն առաջարկել է հուլիսի 7-ը երկրում հայտարարել Զանգեզուրի օր: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական Oxu.az պարբերականից։
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հուլիսի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանում ձևավորվեց «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտիները»։