Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել» (տեսանյութ)
«Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայերին»,- այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ընկերության նախագահը հայտնել է, որ Բաքվից ուղարկվել է Ստեփանակերտի բնակիչների համար մարդասիրական բեռներով երկու մեքենա։ Նա նաև նշել է, որ «Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կշարժվեն 40 տոննա ալյուրով բեռնված բեռնատարներ»։
Արցախցի Ալեն Ղուլյանը, արձագանքելով Ադրբեջանից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռին, գրում է.
«Էս սադրանքի տակից պետք ա դուրս գալ շատ գրագետ..
«Ճ» դասի պաշտոնյաներին և պաշտոնակռիվ տվող ու դեպի ինտեգրացիա տանող վտանգավոր անասուններին հեռու պահեք էս ֆուռերի հետ կապված «բազարներից»»։