Աբաջյանի «ֆեյք պապիկ»- ը այժմ էլ «ազատամարտիկ» է խաղում... դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք (տեսանյութ)
Բոլորը հիշում են, թե ինչպես Հերոս Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք պապիկի» կերպարը շահարկելով` Նիկոլն ու իր թիմը եկավ իշխանության։ Այն ինչ եղավ հետո` ավելի ծիծաղելի էր. Նիկոլը հանձնարարեց զբաղվել ֆեյքերի ֆաբրիկայով և պատժել մեղավորներին...
Սա ծաղր է ու ողբերգություն, որի հեղինակներն այսօր էլ նույն հերոսին օգտագործում են այլ նպատակով։
Հերոսի անունը շահարկած ու որևէ սրբություն չճանաչող իշխանության «կախարդական փայտիկ»-ի շնորհիվ «հերոսի պապ»-ը այլ «ֆիլմում» է խաղում։ Նա այս անգամ «ազատամարտիկ»-ի դեր է խաղացել։
Սակայն ֆիլմը պատրաստող ռեժիսորները չեն հաշվարկել`
- Նկարահանման համար նախատեսված տարածքն անտառ լինելու հանար շատ նոսր է
- Անտառներում ցերեկային լույսերի հենայուներ չկան
- Սահմանին կանգնածներն էլ հողաթափերով չեն լինում
Էստեղ են ասել` դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք...
Պարզապես ամո՛թ է...
Ըստ որոշ տեղեկությունների՝ «նկարահանումը» տեղի է ունեցել Առաջին մասիվի Լվովյան փողոցի մոտակայքի ձորակում։