Մակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգին
Հասարակություն

18+ կանեմ, քեզ բանտ կգցեմ․․․ դատավորի օգնականով՝ սպառնում են NEWSPRESS.am-ի լրագրողին

Արդեն տևական ժամանակ է` NEWSPRESS.am-ի աշխատակցին սպառնում է ոմն քաղաքացի, ով վերջին խոսակցության ժամանակ ներկայացավ Արմեն Սուքիասյան անունով՝ որպես Գորիսի բնակիչ։ 

Նա խոսակցության ժամանակ խոստովանեց, որ մինչ այդ հանդես է եկել այլ անուններով և մեկնաբանություններ թողել կայքի հրապարակումների ներքո։ 

«Ես հետապնդել եմ ձեզ, քանի որ դուք ՀՀԿ-ական եք և ուզում եմ ձեզ խելքի բերել»,-ասաց Արմեն Սուքիասյան ներկայացող անձը։

Նա բացատրեց նաև, թե ինչու է մտածում, որ NEWSPRESS.am-ն աշխատում է ՀՀԿ-ի օգտին։

«Դուք Նիկոլ Փաշինյանին ասուլիսի չեք հրավիրում, դուք դեմ եք, որ Հայկոն քաղաքապետ դառնա, ինչո՞ւ եք դեմ»,- ասաց տղամարդը և սկսեց սպառնալ, թե կայքի աշխատողների դեմ բողոք կներկայացնի դատախազություն, որի համար կհավաքի ավելի քան 1000 ստորագրություն։

Արմեն Սուքիասյանը սպառնաց, թե ամեն ինչ կանի, որ կայքի աշխատակիցը զրկվի ազատությունից։

«Ես դա խոստանում եմ․ հարյուրավոր, հազարավոր դիմումներով ու ստորագրություններով կներկայանամ դատարան՝ հանուն քո վրա պահանջ դնելու։ Նայի, տես, 2 երեխաներ ունես, սիրուն երեխաներ են, էնպես մի՛ արա, որ իրանք ազատության մեջ լինեն, իսկ դու բանտում»,- ասաց նա։

Այնուհետև իմանալով, որ լրագրողն իրեն ձայնագրում է, ասաց, որ չի վախենում ձայնագրվելուց և շարունակեց սպառնալ։

«Էնպես մի արա, որ ես ամեն ինչ անեմ, իմանաս՝ ով եմ։ Եղբայրս հետախուզության վարչության պետն ա Հայաստանում, ես տուրիզմի տնօրեն եմ, «դվայուրոդնի» եղբայրս Վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Կորյուն Գրիգորյանն ա։ Ես զբաղված եմ քո կյանքով, որովհետև դու քոչարյանական, ՀՀԿ-ական ասուլիսներ ես անում»,-ասաց սպառնացող քաղաքացին և հավելեց․ «Հակա մի գնա, աջ քաշի, քեզ համար ապրի․ քո լրագրողական կազմակերպությունն աջ քաշի․․․ նենց չանես, որ դռանդ չոքեն, 18+ կանեմ․․․»։

Իսկ քիչ առաջ էլ սպառնալիքներ հնչեցնող քաղաքացին զանգահարել է կայքի հիմնադիր տնօրենին՝ այժմ էլ նրան ուղղված սպառնալիքներ հնչեցնելով։ Նա հավելեց նաև, որ չի վախենում ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ դատախազությունից։

«Ինչ ուզում եք՝ արեք, ում ուզում եք՝ դիմեք, ես չեմ վախենում․ ուզում եք՝ քրեական գործ հարուցեք․․․»,- ասաց նա՝ հավանաբար, հույսը դնելով իր բարեկամ-իրավապահների վրա։

Մեր խմբագրությունը ՀՀ գլխավոր դատախազի և վարչապետի ուշադրությունն է հրավիրում միջադեպի վրա և խնդրում բացահայտել Արմեն Սուքիասյանի ինքնությունը։

Ի վերջո, սա սպառնալիք է՝ ուղղված ո՛չ թե անձին կամ խմբագրությանը, այլ ազատ խոսքին՝ այլախոհությանը։