Քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները. Ավանեսյան
Քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում, որովհետև քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ «Արմեդ» համակարգի տարածմանը զուգընթաց, նոր սերվերներ են գնվում և տեղադրվում՝ մարդկանց տվյալները ապահով պահելու համար: Իսկ ինչ վերաբերում է բժշկական եւ անձնական տվյալների գաղտնիությանը, ապա «քաղաքացին իր կամքով է ցույց տալիս իր հետազոտության արդյունքները»:
Ավանեսյանի խոսքով՝ բոլոր սահմանափակումների, պատվաստման սերտիֆիկատի կամ բացասական թեստի արդյունքների ներկայացման նպատակն է զսպել համավարակի տարածումը:
«Երբ դնում ենք կշեռքի վրա մի կողմից հանրային առողջության կարևոր հարցը, մարդկանց կյանքի հարցը, մյուս կողմից՝ այս սահմանափակումների անհարմարությունները, ես կարծում եմ, ակնհայտ է՝ հօգուտ ինչի մենք պիտի նայենք», - ասաց նախարարը: