Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրենի մրցույթն անցավ գաղտնի․ հանձնաժողովի անհեթեթ որոշումն ու մարզպետի վախերը (ֆոտո, վիդեո)

Դեռ այս տարվա փետրվարին, երբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր կամայականությամբ աշխատանքից ազատեց Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին՝ մեծ աղմուկ բարձրացավ (տեսակետ կար, որ տնօրենի ազատումը  քաղաքական հետապնդման արդյունք է)․․․

 Խաչատրյանը մեր հետ ունեցած հարցազրույցում հենց այդպես էլ ասել էր․ «․․․օգտվելով իմ իրավունքից, օրենքով սահմանված կարգով, ես Եդոյանին ազատել եմ աշխատանքից»․․․

 Իհարկե, մարզպետը չի մանրամասնում, թե կոնկրետ որտեղ են ամրագրված այդ իրավուքները․․․

Հետաքրքրիր է նաև, թե նման «իրավունքների տեր» պաշտոնյա անձը, ինչու նույն իրավունքով թույլ չտվեց ներկա գտնվել սույն թվականի մայիսի 14-ին հայտարարված տնօրենի մրցույթին։

NEWSPRESS.am-ի Լոռու մարզի թղթակիցը, ինչպես ասում են, օրենքի տառին համապատասխան դիմել է լուսաբանման համար, սակայն նրան խաչաձև պատասխաններով փորձել են մոլորեցնել ու համոզել, որ նա իրավունք չունի մասնակցելու մրցույթին։

Իսկ ավելի կոնկրետ, մրցույթից 3 օր առաջ՝ մայիսի 11-ին, մեր թղթակիցը դիմել է մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանին և հարցրել, թե կարո՞ղ է լուսաբանել մրցույթը։

Աննա Գասպարյանն անմիջապես կապ հասատատելով համապատասխան վարչության հետ, մեր թղթակցին է ուղարկել ոչինչ չասող փաստաթուղթ, որը նրան փոխանցել են այնտեղից և ասել, թե իբր կարգը թույլ չի տալիս լուսաբանել մրցույթը։

 

Փաստաթուղթը՝ ստորև․

Արդարության համար պետք է նշել, որ այս փաստաթղթում նշված չէ որևէ կետ, որը թույլ է տալիս լուսաբանումը, բայց նույն հաջողությամբ՝ չկա նաև որևէ մեկ այլ կետ, որն արգելում է լուսաբանել մրցույթը։

Այլ կերպ ասած՝ լուսաբանումը կարող էր տեղի ունենալ հանձնաժողովի բարի կամքի դրսևորմամբ, որը փաստացի տեղի չունեցավ։

Նման բան կարելի էր ակնկալել, քանի որ մեր տեղեկություններով թեկնածուներից մեկը՝ Արտուշ Թադևոսյանը, ով «մրցույթում հաղթեց» և զբաղեցրեց տնօրենի պաշտոնը, ինչպես ասում են՝ «մարզպետի մարդն էր»․․․

Հարկ է նկատել, որ Ատրակ Եդոյանի ազատումից հետո, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա տեղակալը, սակայն կարճ ժամանակ անց, այդ տեղը եկել ու զբաղեցրել է ատամնաբույժ Արտուշ Թադևոսյանը, ով սեփական ատամնաբուժարան ունի քաղաքի կենտրոնական հատվածում։ 

Թերևս չի բացառվում նաև, որ մրցույթը լրիվ ձևական բնույթ էր կրում, քանի որ 2 փուլով նախատեսված մրցույթի հենց առաջին իսկ փուլում հաղթեց «նախանշվածը»․․․

Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, մեր թղթակցին անհեթհեթ պատճառաբանությամբ թույլ չեն տվել լուսաբանել ու տպավորությունն այնպիսին էր, որ տեսախցիկը կարող էր իրենց համար խնդրահարույց միջադեպեր ֆիքսել։

Գերատեսչության ներկայացուցիչ՝ Անուշ Պողոսյանը, ով այդ պահին միայն դիտորիդի կարգավիճակով էր այդտեղ՝ ձեռքը գրպանում դրված (տեսանյութը՝ ստորև)՝ դիմեց մարզպետարանի աշխատակիցներին՝․ «թույլ տալու և չտալու կամքը ձերն է, որովհետև ես գերատեսչության ներկայացուցիչ եմ և այստեղ եմ խախտումներն արձանագրելու»․․․ 

Կա ևս մեկ հանգամանք․

Լուսբանելու մասով վերը ներկայացված անբովանդակ փաստաթուղթն ստանալուց հետո, ընտրության նախօրեին, մենք կապ ենք հաստատել մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, ով նշել է, որ լուսաբանման հետ կապված ոչ մի խնդիր չի տեսնում (կա ձայնագրություն)։

Իսկ հաջորդ օրն արդեն պարզվեց խնդիրներ ի հայտ եկան։ 

Նախ մեր թղթակցին ասել են, որ առավելագույնը 24 ժամ շուտ պետք է տեղյակ պահեիք, որ ցանկանում եք լուսաբանել (տեսագրությունը՝ ստորև), որպեսզի կարգով հարցը ներկայացվեր հանձնաժողովին: Ապա, դրանից հետո հանձնաժողովը որոշում է, որ ոչ թե 24 ժամ շուտ, այլ 3 օր առաջ պետք է լրատվամիջոցի բլանկով և կնիքով գրությամբ դիմումն ուղարկվեր մարզպետի անունով, որպեսզի հնարավորություն տան լրագրողին ներկա լինելու: Ու քանի որ դա չի եղել, ուստի հանձնաժողովը որոշել է, որ լրագրողը չի կարող ներկա գտնվել տնօրենի մրցույթին։

Չգիտե՞ր Արամ Խաչատրյանը ադ կարգի մասին՝ հազիվ թե, իսկ եթե անգամ չգիտեր, ապա շատ հեշտ ու հանգիստ դա կարող էր ճշտել մասնագետներից, ինչն արեց մրցույթից հաշված րոպեներ առաջ, ու որի արդյունքում ստացվեց անհիմն որոշում՝ հանձնաժողովի կողմից։

Հաշվի չի առնվել անգամ, որ 3 օր առաջ ենք դիմել իրենց և  այդ ամենը հենց իրենց անփույթ ու թափթված աշխատանքի հետևանքն է։

Ի վերջո, չի բացառվում նաև, որ մարզպետարանում, իսկ ավելի կոնկրետ մարզի ղեկավարը, փորձում է չփռել ներսի կեղտոտ լվացքը։

Արմինե Մկրտումյան