Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք. Էրեբունիում ոստիկանների հետ ծեծի միջադեպի մասնակիցները ՔՊ-ական պատգամավորի վարորդի և Վերաքննիչ դատարանի պաշտոնյայի որդիներն են

Ոստիկանության Էրեբունու բաժնում օրերս տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցի հայկական տիրույթում: Ամպագոռգոռ վերնագրեր տարածվեցին, թե բաժնում ծեծի են ենթարկվել անչափահասներ և, ուշադրություն, փաստաբաններ: 

Որոշներն ավելի հեռուն գնացին, թե՝ սա իշխանության կողմից կազմակերպված հարձակում է փաստաբանական համայնքի վրա: Վերջին «թեզը» հատկապես տարօրինակ է, երբ իմանում ենք, թե ովքեր են միջադեպի կողմում...

Ամեն ինչի մասին, սակայն, հերթով: 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում՝ Դիմիտրովի այգի կոչվող տարածքում գտնվող զրուցարաններում հավաքվող, իրենց ժամանակն անցկացնող ծեր տղամարդիկ քանիցս դիմել են ոստիկաններին՝ դժգոհելով, թե երիտասարդները հավաքվում են զրուցարանում, կեղտոտում այն, հավանաբար նաև՝ թմրանյութ օգտագործում և իրենց էլ թույլ չեն տալիս հավաքվել այդտեղ, ժամանակ անցկացնել: 

Եվ ահա, փետրվարի 8-ին, Էրեբունու բաժնի 2 օպերլիազոր Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս հենց նշված տեղանքում հանդիպում են շուրջ 2 տասնյակ երիտասարդի: Մոտենում են, ներկայանում, բայց երիտասարդների արձագանքը տարօրինակորեն անհարգալից է լինում: Մոտավորապես հետևյալ կերպ՝ դուք ո՞վ եք, որ մեզ մոտենաք, հարցեր տաք, դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք: Իսկ ճշմարտությունն այն է, որ երիտասարդներից մեկը ՔՊ-ական պատգամավորներից մեկի վարորդի որդին է, մյուսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Տոնականյանի որդին: Երիտասարդները չեն բավարարվում միայն գռեհիկ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, սկսում են հրմշտոց և քանի որ քանակապես շատ են, հարձակվում են 2 օպերների վրա: Մեկ այլ օպերլիազոր՝ տարածքում ծառայություն իրականացնող, տեսնելով, որ երիտասարդները զրուցարանում ծեծկռտուք են սկսել, մոտեցել է՝ հանդարտեցնելու նրանց, սակայն նրա վրա ևս հարձակվել են: Դրանից հետո արդեն եկել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալն ու այլ աշխատակիցներ: Միջադեպի արդյունքում ծեծի անմիջական մասնակից քաղաքացիներից 5-ը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի:  

Երկու ոստիկան, միջադեպից հետո, ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք:

Այս ամբողջ նախապատմության մասին փաստաբանները, «նրբանկատորեն» լռում են: 

Հաջորդ օրը՝ արդեն փետրվարի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում տեղի է ունենում անչափահասներից մեկի և օպերլիազորի առերես հարցաքննությունը, որին մասնակցում են փաստաբաններ, անչափահասի հայրը, նույն ինքը՝ Էդգար Տոնականյանը և հոգեբան։ Վերջինս սադրում է, նաև հայհոյանքներ հնչեցնում, մոտավորապես, թե՝ «ով իմ տղային... ես՝ նրա...»: Փաստաբաններից մեկը՝ Մարզպետ Ավագյանը, քննչական գործողության ավարտից հետո, օպերլիազորին ասում է, թե՝ «քո հետ խոսելու բան ունեմ», օպերլիազորը պատասխանում է՝ թող մնա վաղը, նա էլ, թե՝ չէ, այսօր: Փաստաբանը, նկատի ունենալով ոստիկանությունում ավելի վաղ իր լսած խոսակցությունը ինչ-որ մարզպետի և գյուղապետի մասին, վերագրում է իրեն և հայհոյում՝ «ով ինձ նկատի ուներ, ես նրա ծնողը...» (նկատի ունի իր անունը-խմբ.): Տեղի է ունենում վիճաբանություն, որին միանում նաև մյուս փաստաբանը՝ Էմանուել Անանյանը, ով ոտքով հարվածում է օպերլիազորներից մեկին:

Որպեսզի միջադեպը չվերաճի ծեծկռտուքի, Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը մի քանի այլ ծառայողի հետ փաստաբանին և օպերլիազորներին մեկուսացնում են միմյանցից: Ի դեպ, Փաստաբանների պալատում՝ ակումբի նիստում, երեկ պահանջել են Ներքին գործերի նախարարությունից՝ «անհապաղ դադարեցնել» Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազորներից մեկի լիազորությունները, ինչն, առնվազն անհասկանալի ու տարօրինակ է: 

Հարկ է նշել, որ լալահառաչ պնդումները, թե փաստաբաններին ծեծի են ենթարկել, նույնիսկ զավեշտալի են, քանի որ նույնիսկ բժշկական զննությունը փաստաբաններից մեկի վրա որևէ վնասվածք չի արձանագրել, մյուսի դեմքի և ականջի շրջանում կարմրած հատվածներ են եղել: 

Ինչ վերաբերում է անչափահասին, ապա հենց նա է հայտնի տեսանյութում պնդում, որ իրեն չեն խփել, ինքն ընկել է, չնայած նկարահանողն ասում է, որ ինքը տղայի հոր ընկերն է ու համոզում, որ ասի այնպես, ինչպես ինքն է պնդում: 

«Քացով-մացով, հա՞, տենց բանե՞ր»,- հարցնում է նա՝ գլխի գցելով տղային, թե ինչ պետք է ասի, վերջում էլ ևս մեկ անգամ ուղղորդում, թե՝ դա հենց քեզ է պետք: 

Նշենք, որ այս տեսանյութը հեռացվել է սկզբնաղբյուրից, որը, սակայն, գտնվում է մեր ձեռքի տակ: 

Ավելին՝ մեր թղթակիցը փետրվարի 12-ին՝ կիրակի օրը, եղել է այդ տարածքում, զրուցել ոստիկաններին դիմած պապիկների հետ: Վերջիններս, իհարկե, չներկայանալով, խուսափելով հնարավոր հաշվեհարդարից, շնորհակալություն հայտնեցին իրավապահներին՝ իրենց աշխատանքն անելու համար: 

«Բալես, շատ լավ ա, որ էդ լակոտ-լուկուտներն էլ ստեղ չեն գալիս, մենակ թե ափսոսում ենք, որ ոստիկաններն էդքան վնասվածքներ են ստացել»,- ասաց նրանցից մեկը:

«Բայց սենց չի մնա, ամեն ինչ կպարզվի ու իրական մեղավորները պատասխան կտան»,- լրացրեց մեկ ուրիշը՝ պնդելով, որ ինքն ականատես է եղել դեպքին: 


Շարունակելով՝ նշենք, որ Է՛լ ավելի զավեշտալի է պնդումը, թե սա իշխանության կողմից հարձակում է փաստաբանների ինստիտուտի նկատմամբ: Հարյուրավոր փաստաբաններ հարյուրավոր ոստիկանների հետ ամենօրյա, ամենժամյա աշխատանք են կատարում, ինչո՞ւ պետք է ոստիկանները «հարձակվեին» հենց այդ երկու փաստաբանի վրա: Իսկ մենք պնդում ենք, որ մեդալը երկու կողմ ունի և «անմեղ» փաստաբանին որևէ մեկը չէր նեղացնի: Իշխանությունը չէր հարձակվի փաստաբանների վրա, որովհետև թե՛ դատարանի պաշտոնյան, թե՛ պատգամավորի վարորդը երկուսն էլ իշխանական բուրգի անդամներ են և փաստորեն, հենց փաստաբանների ճամբարում: Ավելին՝ Մարզպետ Ավագյանի կինը՝ Մերի Ասրիյանը, աշխատում է նույն Վերաքննիչ դատարանում, որտեղ պաշտոնի է Էդգար Տոնականյանը: Հետևություններն ու պատճառահետևանքային կապը թողնում ենք  ընթերցողի պարզ տրամաբանությանը: 

Իսկ թե ովքեր են պղտոր ջրում որսացողները, ովքեր են «նեղված-նեղացած» մնացել ոստիկաններից և անձամբ ՆԳՆ նախարարի՝ այդ պաշտոնում նշանակվելուց, մեր հաջորդ հրապարակումներում: