Մեղրի՞ն էլ կարժանանա Արցախի ճակատագրին․ ինչո՞ւ են որոշ կառույցներ ու գերատեսչություններ այլ համայնքներ տեղափոխել․ բնակիչների ահազանգի հետքերով (տեսանյութ)

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն առ այն, որ համայնքից հանվել և հարևան մարզի այլ քաղաքներ են տեղափոխվել որոշ գերատեսչություններ ու կառույցներ։ Մեզ դիմած բնակիչները նշել են, որ այդ կառույցների թվին են պատկանում ՊԵԿ Մեղրիի մասնաճյուղը, Կադաստրի կոմիտեի «Մեղրի» սպասարկման գրասենյակը, Առաջին ատյանի դատարանի Մեղրիի նստավայրը, սպանդանոցը, էլի մի շարք գերատեսչոթյուններ ու անգամ զինվորական լվացքատունը։
Այս ամենից բացի, մեզ զանգահարած բնակիչները նկատում են, որ քաղաքում բարձիթողի վիճակ է։ Հիվանդանոցներում չկան մասնագետներ, ու Մեղրիի բնակիչները ստիպված են լինում բոլոր հարցերով հարևան համայնքներ գնալ։
Նրանք մտահոգված են՝ Մեղրին ուզում են Արցախի ճակատագրի՞ն արժանացնել։
«Մենք բոլորս մեր քաղաքում ենք ու դուրս չենք գալիս, բայց մեզ անհանգստացնում են այս տեղափոխությունները․ ինչի՞ համար են այդ կառույցները տեղափոխում ու դատարկում քաղաքը, մե՞զ էլ են ուզում արցախցիների օրը գցել՝ մի տոպրակ տան ձեռքներս ու ասեն՝ ազատեք քաղաքը»,- մեզ հետ զրույցում իր մտահոգությունն արտահայտեց քաղաքացին։
Հասկանալու համար, թե որքանով են հավաստի տեղափոխությունների մասին տեղեկությունները և տեղի՞ն է արդյոք քաղաքացիների անհանգստությունը, NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ։
Հարցազրույցը՝ տեսանյութում
Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը