Պապոյանն ու Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ծրագրերըՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ընդունվել են մի շարք փաստաթղթեր․ մանրամասներՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը․ Ռոմանոս Պետրոսյանը վերահսկողության հանձնարարական է տվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելՓորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. ՍիվիլնեթՄաթևոսյանը կարևորել է Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցության ամրապնդումըԵՄ աջակցությամբ ՀՀ ականազերծման մասնագետները համալրվել են նոր տեխնիկայով և վերապատրաստվում ենԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համարԱրսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «Փաստինֆո»Բախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՎարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի կոմիտեի նիստինԱրշալույս գյուղում բախվել են «BMW»-ն, «Jeep Compass»-ը, «Ruichi»-ն և «Ford»-ը․ կան վիրավորներԷջմիածնի պատկերասրահը կվերանորոգվի և կարդիականացվիԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդներն այցելել են ՀՀ-ում ԵՄ առաքելությունՆոյեմբերի 16-ին լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումները հնարավոր են Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո. Կայա ԿալլասՀուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ ՄանուկյանCulinary World Cup 2026. Լուսինե Հովակիմյանը Հայաստանը կներկայացնի խոհարարական արվեստի աշխարհի հեղինակավոր առաջնությունումԻրանի բանակը երկրում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԵվրոպական քաղաքական համայնքը կշարունակի աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին․ հայտարարությունԻրանցի կալանավորը փախուստի էր դիմել նոյեմբերի 6-ին․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրելՈստիկանները ձերբակալել են սպшնությшն փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Պակիստանում Uպանվել է Աֆղանստանից ներթափանցած մոտ 40 զինյшլՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով
ՀՀ-ն չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում ընդունված հակառուսական «խարտիային»
Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՄԻՊ աշխատակազմՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկները վիճել էին ոչ թե տղայի պատճառով, այլ՝ ուրիշ հարցի շուրջ. նոր մանրամասներ
Երևանում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրավորին տեղափոխել են հիվանդանոցՖրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կայանալիք մոտ 60 հազարանոց ցույցին
Ադրբեջանցու կողմից վիրավորված Անիին երրորդ անգամ վիրահատել են
«Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ ՀարոյանինԲաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զորավարժություններըՊԵԿ–ի քննչական գործողությունների ժամանակ կալանավորված օտարերկրացին դիմել է փախուստիԿիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովԵրևանում թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվшծ անձը հայտնաբերվել է. ՆԳՆՄոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի ավտոմեքենան
Ինչո՞ւ է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրողին տրվել վկայի կարգավիճակ
Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասինԼոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն շուտով կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումըՄեկնարկել են Արցախից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները
Մաhաgել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան
ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբՔուշները հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին Եվրոպայի մասնակցության մասինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցումԱրթուր Նահապետյանը ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունըՀայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում

Հայկական իրականություն նոր նախադեպ` կնոջ դեմ «գործ տալը», կնոջը «փակել տալը» բերած Տիգրան Ուրիխանյանը կրկին գլուխ է բարձրացրել: Էլի պատվաբեր գործով չի զբաղվում. զանգահարում է Վարդան Ղուկասյանին ու բողոքում, համարյա լաց լինում, թե իր նախկին շեֆն իրենից անշարժ գույք է խլել: Դա այն նույն հողատարածքն է, որը նրան նվիրել է նույն Գագիկ Ծառուկյանը: Դե իսկ Ծառուկյանն էլ այն Ծառուկյանն է, որի առաջ կզել ու ղազագիր էր գրել նույն Տիգրան Ուրիխանյանը:

Ընթերցողի հիշողությունը մի փոքր թարմացնենք և ներկայացնենք, թե ով է կամ ինչ է իրենից ներկայացնում այս պարոնը: 

Նախ հիշենք նրա ղազագիրը` գրված 2018-ի ընտրություններից առաջ.

«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս առաջադրվում եմ Երևանի N2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե։ Լիաժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար՝ պարոն Գագիկ Ծառուկյանի որոշումից։ Ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու վերաբերյալ...»,- գրել էր նա` պատրաստակամություն հայտնելով աշխատել հանուն թիմի, կուսակցության և հայրենիքի բարօրության: 

Դրանից օրեր անց Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ուրիխանյանին ու ասել .«Ղազագրի հիման վրա գործող անձանց վզներից ժողովուրդը բռնելու է, դուրս է շպրտելու»: 

Անդրադառնալով իր ղազագրին` Ուրիխանյանը նախ մի քանի անգամ շնորհակալություն էր հայտնել ԱԱԾ-ին, ապա պնդել, որ պաշտպանելու է Գագիկ Ծառուկյանին.

«Այո՛, անհամաձայնություններով հանդերձ՝ ես պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իր հետ եմ ես պայքարել, որովհետեւ ինքն է այն ժամանակ առաջնորդել ոչ իշխանական ուժերի քառյակը, այնուհետև՝ եռյակը, որովհետեւ ես նրա հետ կիսել եմ հույս, կիսել եմ պայքար, կիսել եմ ձեր իսկ հակառակորդների դեմ տարվող պայքար, երբ դուք նույնիսկ չկայիք քաղաքական դաշտում: Բա պիտի պաշտպանեմ, բա ի՞նչ պտի անեմ, բա գրել եմ, բա լավ եմ արել, կարևորը՝ արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը»,- ասում էր Ուրիխանյանն Ազգային ժողովում:

Հիշեցնենք` այս իրադարձությունները տեղի էին ունենում 2020-ի ամռանը` մինչ չարաբաստիկ պատերազմը: 

«Արդար», «ճիշտ» էլ չենք ասում` «ժողովրդի շահը» պաշտպանող Տիգրան Ուրիխանյանն արդեն պատերազմից հետո, առյուծի կաթ խմած դեմքով, 2020-ի դեկտեմբերի 9-ի նիստին դատարկ թուղթ բերեց ԱԺ, որպեսզի դրա վրա Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը գրի: 

Հուսով ենք` չենք զարմացնի, եթե նաև հիշեցնենք, որ «պակլոնների» մեծ սիրահար Ուրիխանյանն ընտրություններից հետ գնաց շնորհավորելու նույն Նիկոլ Փաշինյանին:

Սկզբունքայնության մաստեր կլաս: 

Հիմա Ուրիխանյանը կրկին ընդդիմադիր է աշխատում` Նիկոլին «բոմժ» ու «պրիդուրակ գեղացի» է անվանում: 

Հպանցիկ կերպով ասենք, որ դեռ շատ ավելի վաղ` ինչպես ասում են նախկինների օրոք, Տիգրան Ուրիխանյանն ուներ կուսակցություն` «Ցենտրիստական» անունով, որը պաշտոնապես աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին, ու իրեն սանձարձակ բաներ էր թույլ տալիս, ասենք, զենք էր պահում իրավապաշտպանի վրա կամ գնում էր դիրքեր ու արկածախնդրությամբ զբաղվում... 

Բայց այդ մասին հաջորդ դասերին...

Հետո, երբ արդեն Քոչարյանն իշխանության չէր, իսկ Սարգսյանն էլ տեղ չէր տալիս սրան, այսպես ասած` «անտեր մնացած» Ուրիխանյան Տիգրանը նետվեց ԲՀԿ-ի գիրկը, հետո ԲՀԿ-ին էլ դավաճանեց, հետո Արա Աբրահամյանին «պոդստավկա» արեց, ում հետ ընտրությունների էր գնացել, իբրև թե Փաշինյան Նիկոլի դեմ, բայց հետո վազել էր լայն ու սիրալիր ժպիտով շնորհավորելու:

Հունիսի 23, 2020

Հետո հիշում եք արդեն, երբ միակ հույսը մնացել էր քաղաքական դաշտի «գիգանտ» Տիգրան Արզաքանցյանը: 

Որ ուզենք` էլի ճամբարներ ու մարդկանց կհիշենք, որտեղից որտեղ ցատկոտել ու մեկին մյուսի հետ «դավաճանել» է նա, բայց դառնանք խնդրո առարկա անշարժ գույքին, ինչի պատճառով «աղմկում է» ու Գագիկ Ծառուկյանին «պատրաստվելու» մասին անոնսներ անում ֆեյսբուքյան իր էջում: 

NEWSPRESS.am-ը դիմել է Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան` պարզելու, թե ինչ գույքի մասին է խոսքը և արդյոք Ծառուկյանն այն իսկապես խլել է: 

Խոսքն Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 13-րդ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասին է:

Ըստ ստացված պատասխանի` համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը 2023 թվականի օգոստոսի 7-ին որոշում է կայացրել «Տիգրան Ուրիխանյանի և Նաիրա Հայրապետյանի կողմից իրականացված գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման և երկու նոր բնակելի տների կառուցման շահագործման թույլտվությունը ձևակերպելու մասին»: 

2023թ. հոկտեմբերի 27-ին էլ որոշում է (N4190) կայացվել «Տիգրան Ուրիխանյանին և Նաիրա Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաժանված մասերին հասցեներ տրամադրելու մասին», ընդհանուր առմամբ, տրամադրվել է 7 հասցե: 

Ուշադրություն դարձրեք` փաստաթղթում շեշտված է` «սեփականության իրավունքով պատկանող», իսկ դա նշանակում է, որ Ուրիխանյանը զբաղված է «շառ անելով», թե հայ-հարայ-հասե՜ք, ինձ ու մորս պատկանող գույքը Ծառուկյանը խլում է: 

Ու որպեսզի չստացվի, թե Ուրիխանյանն իրենից մի մեծ բան է ներկայացնում` առանց Գագիկ Ծառուկյանի ու հատկապես նրա փողերի, ներկայացնենք մի քանի դրվագ, որոնք մեզ հայտնել են հենց Ուրիխանյանի մտերիմները: 

Այսպես. դեռևս 2018-ի ընտրություններին Ծառուկյանի կողմից, բնականաբար, մեծ գումարներ է ստացել Ուրիխանյանը գրասենյակային ծախսերի համար, երբ պարտավորվել էր 8000 ձայն բերել, մինչդեռ 1000-ը մի կերպ էր գերազանցել նրա «բերած» ձայները: Իսկ ինչու նա տապալեց քարոզարշավը, որովհետև, ըստ մեր աղբյուրի, երբ բոլորը զբաղված էին քարոզարշավով, նա մեկնել էր Վրաստանից «Կադիլակներ» ու մի քանի այլ մեքենաներ բերելու` հարսանյաց վարձույթի իր ծառայությունում աշխատեցնելու համար:

Դրանից բացի, մեր ստացած տեղեկություններով, նա հսկայական տարածք է վերցրած եղել Ավանում, շքեղ առանձնատուն կառուցել: Այն շուրջ կես տարի վաճառքի էր դրված List.am-ում, 350 հազար դոլար արժեր ու չէր վաճառվում: Հետո ստիպված է եղել 8 մասի բաժանել, բայց քանի որ կադաստրային թղթերի հետ կապված խնդիրներ են եղել, դրանց գնորդները մինչ այժմ չեն կարողանում սեփականաշնորհել իրենց ձեռք բերած անշարժ գույքը:

Պատմում են նաև, որ և' տարբեր առիթներով, և' հատկապես այն ժամանակ, երբ Ուրիխանյանի մայրը` տիկին Նաիրան հիվանդ էր, քանի անգամ է Գագիկ Ծառուկյանից նա հազարավոր դոլարներ ստացել, դրա մասին մեկ մարդ չէ, որ լավ գիտի ու Ուրիխանյանը, հավանաբար, վերջին մարդն է այս երկրում, որ պիտի ուրանա Ծառուկյանին: 

Չնայած` Տիգրանի սկզբունքայնության մասին վերը բերված օրինակները հակառակի մասին են խոսում...