Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովին. կան զոհեր և տասնյակ վիրավորներԿստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ»Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել է
Հասարակություն

Դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք. Էրեբունիում ոստիկանների հետ ծեծի միջադեպի մասնակիցները ՔՊ-ական պատգամավորի վարորդի և Վերաքննիչ դատարանի պաշտոնյայի որդիներն են

Ոստիկանության Էրեբունու բաժնում օրերս տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցի հայկական տիրույթում: Ամպագոռգոռ վերնագրեր տարածվեցին, թե բաժնում ծեծի են ենթարկվել անչափահասներ և, ուշադրություն, փաստաբաններ: 

Որոշներն ավելի հեռուն գնացին, թե՝ սա իշխանության կողմից կազմակերպված հարձակում է փաստաբանական համայնքի վրա: Վերջին «թեզը» հատկապես տարօրինակ է, երբ իմանում ենք, թե ովքեր են միջադեպի կողմում...

Ամեն ինչի մասին, սակայն, հերթով: 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում՝ Դիմիտրովի այգի կոչվող տարածքում գտնվող զրուցարաններում հավաքվող, իրենց ժամանակն անցկացնող ծեր տղամարդիկ քանիցս դիմել են ոստիկաններին՝ դժգոհելով, թե երիտասարդները հավաքվում են զրուցարանում, կեղտոտում այն, հավանաբար նաև՝ թմրանյութ օգտագործում և իրենց էլ թույլ չեն տալիս հավաքվել այդտեղ, ժամանակ անցկացնել: 

Եվ ահա, փետրվարի 8-ին, Էրեբունու բաժնի 2 օպերլիազոր Ազատամարտիկների փողոցում ծառայություն իրականացնելիս հենց նշված տեղանքում հանդիպում են շուրջ 2 տասնյակ երիտասարդի: Մոտենում են, ներկայանում, բայց երիտասարդների արձագանքը տարօրինակորեն անհարգալից է լինում: Մոտավորապես հետևյալ կերպ՝ դուք ո՞վ եք, որ մեզ մոտենաք, հարցեր տաք, դուք գիտե՞ք՝ մենք ովքեր ենք: Իսկ ճշմարտությունն այն է, որ երիտասարդներից մեկը ՔՊ-ական պատգամավորներից մեկի վարորդի որդին է, մյուսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Տոնականյանի որդին: Երիտասարդները չեն բավարարվում միայն գռեհիկ և վիրավորական արտահայտություններ հնչեցնելով, սկսում են հրմշտոց և քանի որ քանակապես շատ են, հարձակվում են 2 օպերների վրա: Մեկ այլ օպերլիազոր՝ տարածքում ծառայություն իրականացնող, տեսնելով, որ երիտասարդները զրուցարանում ծեծկռտուք են սկսել, մոտեցել է՝ հանդարտեցնելու նրանց, սակայն նրա վրա ևս հարձակվել են: Դրանից հետո արդեն եկել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալն ու այլ աշխատակիցներ: Միջադեպի արդյունքում ծեծի անմիջական մասնակից քաղաքացիներից 5-ը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի:  

Երկու ոստիկան, միջադեպից հետո, ստացած տարբեր մարմնական վնասվածքներով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, գանգի կոտրվածք:

Այս ամբողջ նախապատմության մասին փաստաբանները, «նրբանկատորեն» լռում են: 

Հաջորդ օրը՝ արդեն փետրվարի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում տեղի է ունենում անչափահասներից մեկի և օպերլիազորի առերես հարցաքննությունը, որին մասնակցում են փաստաբաններ, անչափահասի հայրը, նույն ինքը՝ Էդգար Տոնականյանը և հոգեբան։ Վերջինս սադրում է, նաև հայհոյանքներ հնչեցնում, մոտավորապես, թե՝ «ով իմ տղային... ես՝ նրա...»: Փաստաբաններից մեկը՝ Մարզպետ Ավագյանը, քննչական գործողության ավարտից հետո, օպերլիազորին ասում է, թե՝ «քո հետ խոսելու բան ունեմ», օպերլիազորը պատասխանում է՝ թող մնա վաղը, նա էլ, թե՝ չէ, այսօր: Փաստաբանը, նկատի ունենալով ոստիկանությունում ավելի վաղ իր լսած խոսակցությունը ինչ-որ մարզպետի և գյուղապետի մասին, վերագրում է իրեն և հայհոյում՝ «ով ինձ նկատի ուներ, ես նրա ծնողը...» (նկատի ունի իր անունը-խմբ.): Տեղի է ունենում վիճաբանություն, որին միանում նաև մյուս փաստաբանը՝ Էմանուել Անանյանը, ով ոտքով հարվածում է օպերլիազորներից մեկին:

Որպեսզի միջադեպը չվերաճի ծեծկռտուքի, Էրեբունու բաժնի օպեր գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը մի քանի այլ ծառայողի հետ փաստաբանին և օպերլիազորներին մեկուսացնում են միմյանցից: Ի դեպ, Փաստաբանների պալատում՝ ակումբի նիստում, երեկ պահանջել են Ներքին գործերի նախարարությունից՝ «անհապաղ դադարեցնել» Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազորներից մեկի լիազորությունները, ինչն, առնվազն անհասկանալի ու տարօրինակ է: 

Հարկ է նշել, որ լալահառաչ պնդումները, թե փաստաբաններին ծեծի են ենթարկել, նույնիսկ զավեշտալի են, քանի որ նույնիսկ բժշկական զննությունը փաստաբաններից մեկի վրա որևէ վնասվածք չի արձանագրել, մյուսի դեմքի և ականջի շրջանում կարմրած հատվածներ են եղել: 

Ինչ վերաբերում է անչափահասին, ապա հենց նա է հայտնի տեսանյութում պնդում, որ իրեն չեն խփել, ինքն ընկել է, չնայած նկարահանողն ասում է, որ ինքը տղայի հոր ընկերն է ու համոզում, որ ասի այնպես, ինչպես ինքն է պնդում: 

«Քացով-մացով, հա՞, տենց բանե՞ր»,- հարցնում է նա՝ գլխի գցելով տղային, թե ինչ պետք է ասի, վերջում էլ ևս մեկ անգամ ուղղորդում, թե՝ դա հենց քեզ է պետք: 

Նշենք, որ այս տեսանյութը հեռացվել է սկզբնաղբյուրից, որը, սակայն, գտնվում է մեր ձեռքի տակ: 

Ավելին՝ մեր թղթակիցը փետրվարի 12-ին՝ կիրակի օրը, եղել է այդ տարածքում, զրուցել ոստիկաններին դիմած պապիկների հետ: Վերջիններս, իհարկե, չներկայանալով, խուսափելով հնարավոր հաշվեհարդարից, շնորհակալություն հայտնեցին իրավապահներին՝ իրենց աշխատանքն անելու համար: 

«Բալես, շատ լավ ա, որ էդ լակոտ-լուկուտներն էլ ստեղ չեն գալիս, մենակ թե ափսոսում ենք, որ ոստիկաններն էդքան վնասվածքներ են ստացել»,- ասաց նրանցից մեկը:

«Բայց սենց չի մնա, ամեն ինչ կպարզվի ու իրական մեղավորները պատասխան կտան»,- լրացրեց մեկ ուրիշը՝ պնդելով, որ ինքն ականատես է եղել դեպքին: 


Շարունակելով՝ նշենք, որ Է՛լ ավելի զավեշտալի է պնդումը, թե սա իշխանության կողմից հարձակում է փաստաբանների ինստիտուտի նկատմամբ: Հարյուրավոր փաստաբաններ հարյուրավոր ոստիկանների հետ ամենօրյա, ամենժամյա աշխատանք են կատարում, ինչո՞ւ պետք է ոստիկանները «հարձակվեին» հենց այդ երկու փաստաբանի վրա: Իսկ մենք պնդում ենք, որ մեդալը երկու կողմ ունի և «անմեղ» փաստաբանին որևէ մեկը չէր նեղացնի: Իշխանությունը չէր հարձակվի փաստաբանների վրա, որովհետև թե՛ դատարանի պաշտոնյան, թե՛ պատգամավորի վարորդը երկուսն էլ իշխանական բուրգի անդամներ են և փաստորեն, հենց փաստաբանների ճամբարում: Ավելին՝ Մարզպետ Ավագյանի կինը՝ Մերի Ասրիյանը, աշխատում է նույն Վերաքննիչ դատարանում, որտեղ պաշտոնի է Էդգար Տոնականյանը: Հետևություններն ու պատճառահետևանքային կապը թողնում ենք  ընթերցողի պարզ տրամաբանությանը: 

Իսկ թե ովքեր են պղտոր ջրում որսացողները, ովքեր են «նեղված-նեղացած» մնացել ոստիկաններից և անձամբ ՆԳՆ նախարարի՝ այդ պաշտոնում նշանակվելուց, մեր հաջորդ հրապարակումներում: