Հնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Քաղաքականություն

Ի՞նչ գործ ունի Տոնոյանը Սերժի Վաչոյի մտերիմ «Պատրոն Դավիթի» հետ

Բոլորովին վերջերս հպարտությամբ արձանագրեցինք, որ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն է հիմնվելու:

Օգոստոսի 21-ին Մոսկվայում Royalsys Engineering ltd. ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի ինքնաձիգի նոր նմուշների արտադրություն հիմնելու մասին։

Քանի որ պայմանագիրը ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ուստի մամուլը ջանք ու եռանդ չխնայեց այս գործարքը Տոնոյանի ձեռքբերում համարելու համար:

Ըստ ստորագրված պայմանագրի՝ հայկական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում ռուսական զենք կարտադրվի:

Սա, անշուշտ, ոգևորող հանգամանք կարելի էր դիտարկել, եթե այդ մասնավոր ընկերությունն ունենար անբիծ անցյալ ու ղեկավար, բայց արի ու տես, որ Հայաստանում ռուսական զենքի արտադրությունը տրվել է մի ընկերության, որի մասին համացանցում կան բազմաթիվ մութ պատմություններ:

Եվ այսպես. այդ մասնավոր ընկերությունը «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն է՝ իր սեփականատեր Դավիթ Գալստյանով, որն ավելի ուշ ներկայանում է որպես «Royalsys Engineering» Ltd․ ընկերության նախագահ, հայտնվել է արդեն դատարաններում, ԴԱՀԿ-ում և անգամ ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում:

Օրինակ՝ այս ընկերության և Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի ու նրա հետ փոխկապակցված անձանց օֆշորային ընկերությունների միջոցով փողերի լվացման գործարքներ են կատարվել:

Գործարքը կնքվել է Գալստյանին ու Պորոշենկոյին ներկայացնող «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի և UKRINMASH-ի միջև, սակայն գումարի փոխանցումը կատարվել է նույն անձանց հետ կապված 2 բոլորովին այլ ընկերությունների՝ օֆշորային «Mosston Engineering» ltd.-ի և IMECO-ի միջև։

Դավիթ Գալստյանի հետ կապված հաջորդ մտահոգիչ հանգամանքն այն է, որ նա հասցրել է հայտնվել ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի «սև ցուցակներում» «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ով զենքի անթույլատրելի վաճառքով զբաղվելու համար:

Դավիթ Գալստյանին պատկանող այս ընկերության գործը հասել է նաև ԴԱՀԿ ծառայությանը. պարզվում է, որ «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն նաև «ՈՒԿՐԻՆՄԱՇ» առևտրային ֆիրմային պարտք է 1.290.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 64.380 գրիվնա. սա Պյոտոր Պորոշենկոյի անվան հետ կապվող նույն ընկերությունն է, որին Դավիթ Գալստյանի ընկերության կողմից 275,000 եվրոյի վճար է կատարվել։

Գալստյանի ընկերությունը նաև հասցրել է տապալել Հայաստանում գործող փամփուշի գործարանի աշխատանքները․ նա խոստացել էր 40 մլն դոլարի ներդրում իրականացնել, բայց այդ խոստումը մնաց օդում կախված, իսկ գործարանն էլ փակվեց։

Այսպիսով, պարզապես անհասկանալի է, թե ինչու է Դավիթ Տոնոյանը պետության համար այս կարևոր նախագծում ներգրավվել արդեն իսկ անվանարկված Գալստյանին, չէ՞ որ դա իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում:

Նախ՝ այն, որ փամփուշի գործարանն իր թեթև ձեռքով փակվեց և ոչնչացվեց (հենց դրա համար էլ ստացավ «Պատրոն Դավիթ» մականունը), իսկ Գալստյանն այդ ընթացքում հարստացավ, դրան գումարած հարստացրեց նաև իր ամուսնության քավոր Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին, ում հետ հետագայում նաև կրկնակի քավորացավ՝ դառնալով նաև Վաչոյի դստեր կնքահայրը: Նշենք, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ հենց Դավիթ Գալստյանն է վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։

Դավիթ Գալստյանի կյանքի ամոթալի էջերից է նաև Ղազախստանում իր գործունեությունը: Զենքի վաճառքին զուգահեռ՝ այս մարդն ունենում է նաև գիշերային ակումբ և Ալմաթայում ստանում՝ «Սուտինյոր Դավիթ» մականունը:

Այսօր այս մարդը մեր երկրի Պնախարար Դավիթ Տոնոյանի կողքին է, զբաղվում է պետության համար առանցքային նշանակության ոլորտի կուռացիայով, մասնակցում է Տոնոյանի հանդիպումներին:

Օրինակ՝ Դավիթ Գալստյանն օրերս ներկա էր նաև «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակության Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: Ի դեպ, Ղազախստանից Դավիթ Գալստյանի Հայաստան տեղափոխվելու առնչությամբ հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը. բերվող փողերի հետ կապված ևս կա իրավապահների զգոնության անհրաժեշտություն։ Վերջում հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, այս մութ պատմություններից անտեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուստի նրան ևս զգոնության կոչ ենք անում։

Շարունակելի...

NEWSPRESS.am