Քաղաքացիներն iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից․ ՆԳՆՎաշինգտոնում հիդրօդանավ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ«Վաղը խաղողը ոնց են մթերելու, կուլակաթափ են անո՞ւմ, բոլշևիզմ ա՞»․ Գառնիկ ԴանիելյանРоссельхознадзор-ն արգելել է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ծառուկյանին Քննչական բերելու ժամանակ հավաքվածները վանկարկում էին «Ազատություն» (տեսանյութ)
Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)Այսօր Հայաստանի առջև կանգնած են երեք փոխկապակցված ռազմավարական ճգնաժամեր՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային կարգի ճգնաժամը. Արա ԱյվազյանՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկներըՈւկրաինայում հակամարտությունը կավարտվի, եթե Արևմուտքը զիջումների գնա Ռուսաստանին․ Իլոն ՄասկԻՀՊԿ-ն շարունակում է հարվածներ հասցնել ԱՄՆ ռազմաբազաներին60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններըՎե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում
Հասարակություն

«Ինձ գյուղապետարանից սպառնացել են, թե տունդ կվառենք, քեզ կվերացնենք»․ Վաղաշենի գյուղապետի և գյուղացիների միջև լարված վիճակ է

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները պահանջում են գյուղապետ Արթուր Սուվարյանի հրաժարականը։ Գյուղացիներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն և հայտնել, որ գյուղապետն իրեն շրջապատել է իր հարազատներով և արդեն 13 տարի գումարներ է մսխում։ 

Մեզ հետ զրույցում գյուղապետարանի աշխատակից Պարգև Ալեքսանյանը հայտնեց, որ բնակիչները հուլիսի 4-ին ոռոգման ջրի խնդրով փակել են Մարտունի-Երևան ճանապարհը: Նա վստահեցնում է, որ մինչ օրս իրենց գյուղում ոռոգման ջուր չլինելու պատճառը գյուղապետն է, ով իր անձնական շահի համար է ստանձնել գյուղի ղեկավարի պաշտոնը։ Պարգև Ալեքսանյանը մատնանշում է նաև իրենց գյուղապետի մասին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից, դեռ պատգամավորության ժամանակ ֆեյսբուքյան էջում արված գրառումը։ Միրզոյանը գրել էր՝

«Այս տարիների ընթացքում Վաղաշենում և հարևան համայնքներում զանազան ջրագծեր են անցկացվել։ Զարմանալի զուգադիպությամբ պարզեցված ընթացակարգով մրցույթներում պարբերաբար հաղթող է ճանաչվել «Սուվարյան շին» ՍՊԸ-ն, որի տնօրենի անունն, ի դեպ, Գրիշա Տիգրանի Սուվարյան է»։

Ոռոգման ջրի խնդիրը մինչ օրս գյուղում լուծված չէ։ Անգամ երեկ՝ հունիսի 4-ին, գյուղացիներն այս խնդրով փակել են Մարտունի-Երևան ճանապարհը: Պարգև Ալեքսանյանը պատմում է, որ գյուղապետի հայրն իրեն խփել է և մեղադրել ակցիան կազմակերպելու մեջ։ 

«Մանվելի նույն բաներն էստեղ է կատարվում (նկատի ունի Մանվել Գրիգորյանի պահելաձևը,-խմբ․)․․․ Հերը հարձակվեց վրես ու խփեց, էն մի կողմից էլ հորեղբոր տղան հարձակվեց-խփեց․ ինձ սպառնում են, ասում են տունդ կվառեմ, քեզ կվերացնեմ, մեքենայիս ապակին խփեց-ջարդեց․․․»,- պատմում է Պարգև Ալեքսանյանը։

Գյուղապետ Արթուր Սուվարյանը թեև սկզբում մեզ չցանկացավ պարզաբանումներ տալ՝ պատճառաբանելով, որ հեռախոսով չի ուզում խոսել, այնուամենայնիվ, հաջորդ 15-20 րոպեի ընթացքում խոսեց այն մասին, որ գյուղում ոռոգման ջրի խնդիր չկա։

«Երեկ ու այսօր ամբողջ օրը պոմպակայանն աշխատել ա, սարից ջուրը եկել ա, սպեցիալնի սարից ջուրը անջատել են, որ լարվածություն առաջանա՝ հասկացա՞նք իրար․․ Եվ նաև խմելու համակարգն է՝ սպեցիալնի վինտիլները փակում են, որպեսզի ջուրը չմտնի ցանց, ու լարվածություն առաջանա և իմ անվան հետ խաղան»,-ասաց գյուղապետը։ Իսկ թե ում է հարկավոր այդ լարվածությունը, նա իր պատասխանն ունի՝ նրանց, ովքեր ուզում են իր տեղը զբաղեցնել՝ օգտվելով երկրում փոխված իրավիճակից։

«Ուզում են գյուղապետ դառնան»։

Ընդհանրապես, այս զրույցի ընթացքում գյուղապետը մի քանի անգամ հակասեց ինքն իրեն։ Մասնավորապես, անդրադառնալով գյուղում առկա ներքին խռովություններին, Արթուր Սուվարյանը նշեց, որ այդ ամենը վաղուց հոգնեցրել է իրեն ու նույնիսկ դիմել է նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին՝ աշխատանքից ազատվելու իր դիմումն ընդունելու համար։ Սակայն քիչ անց, հարցին, թե արդյո՞ք հարմար առիթ չէ հրաժարվել պաշտոնից, հաշվի առնելով, որ համագյուղացիները պահանջում են իր հրաժարականը՝ նա ծիծաղելով ասաց․ «Մի քանի հոգի են, ոչ թե բոլոր գյուղացիները»։ Իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք գյուղապետն իր թեկնածությունը դնել երկու տարի հետո անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում, Արթուր Սուվարյանը դարձյալ ծիծաղելով պատասխանեց, որ այս լարվածությունից ելնելով չի ուզում, բայց կիսատ գործեր ունի և պետք է ավարտին հասցնի։

«Եթե երեկ տենց բաներ չանեին, ես իմ կիսատ գործս պետք է վերջացնեի ու հեռանայի, բայց հիմա էսքան գործ եմ արել, ո՞նց կիսատ թողնեմ, ես առողջապես էլ չեմ կարող, ուղղակի այս մի ծրգիրը պետք է կյանքի կոչեմ»,-ասաց նա։

Անդրադառնալով գյուղապետի հոր և գյուղացու միջև տեղի ունեցած միջադեպին, և հոր կողմից վերջինիս հասված հարվածներին՝ գյուղապետն արդարացավ․ «Նախ, հայրս չի ծեծել, շատ-շատ՝ կարող ա մի հատ, երկու հատ ապտակ ա տվել․․․ բայց դուք ո՞նց եք պատկերացնում, եթե սաբոտաժ ա կազմակերպվում պետության հանդեպ, գյուղի հանդեպ, ի՞նչ պետք ա աներ հայրս»։ Հարցին, թե նա իր դեմ բողոքները որակում է սաբոտա՞ժ, Արթուր Սուվարյանը պատասխանեց՝ միանշանակ, և նաև հավելեց։

«Համայքնի ժողովուրդը դա արդեն գիտի, բացահայտել է, ես էլ ասել եմ՝ համա՛յնք, սա իսկապես մի քանի հոգու սարքած բան ա․․․ եթե Ձեր նկատմամբ մեկը բաներ խոսեր, որ լրիվ բանսարկություն ա, Ձեր հայրը ո՞նց կվարվեր որպես ծնող»,-հարցրեց գյուղապետը։

Դիտարկմանը, որ նա գյուղապետի հայր է և հարցերը ծեծով չեն լուծում, Արթուր Սուվարյանը պատասխանեց․ «Բա բերքն ու բարիքը վառեի՞նք, կարտոշկան թանկանա՞ր, որ գոյւղը մնար սովա՞ծ, մարդկանց եղածը վարի գնար, քաղաքի բնակիչներին էլ վնաս լինե՞ր, կարտոլը դառնար 200-300 դրա՞մ․․․ Հորս փոխարեն ով լիներ՝ կաներ»,-ասաց գյուղապետը։ 

Ինչ վերաբերում է իր անվան հետ կապված ՍՊԸ-ին, ապա նա վստահեցնում է, որ դեռ նախորդ տարի վարչապետին նամակ է գրել խնդրանքով, որ գան, ստուգեն իր ընկերությունը և մեկընդմիշտ վերջակետ դնեն այս հարցին։ Եկել են, ստուգել են և ամեն ինչ նորմալ է այսօր։ Իսկ հարցին, թե արդյո՞ք այսօր, երբ երկրում իրավիճակ է փոխվել, մտավախություն չունի, որ իր ընկերությունում դարձյալ ստուգումներ կլինեն, նա պատասխանեց, որ չի վախենում․․․