Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. Էրդողան
Հասարակություն

Պատվաստել են, ջերմությունը 39-ից չի իջնում, կիսամեռ պառկած ա, որ տենց ա, ինչի՞ սրսկվեմ, նոր մեռնեմ, կարող ա նույնիսկ չեմ էլ հիվանդանում. զրույց ավտոբուսում

Արդեն բոլորն են նկատել, որ ամենալավ «լրահոսն» ու տեղեկատվական աղբյուրը հորդում են երթուղային տաքսիներում ու ավտոբուսներում։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ շատ են մարդիկ․․․

Ավտոբուսի մեջ մի կերպ խցկված ուղևորներն էլ, հետ չմնալով ընդհանուր օրակարգից, հավանաբար նաև խցանման մեջ անտեղի անցկացրած ժամանակի կորուստն աննկատ ու առանց սթրեսի տանելու համար, քննարկում են օրվա անցուդարձը։

Գլխավոր թեման՝ կորոնավիրուսն ու պատվաստումներն են։

Մոտ 60 տարեկան մի կին, հավանաբար իրեն ծանոթ մեկին, պատմում է, որ իր 70 տարեկան հարևանին պատվաստել են՝ ասելով, թե թիրախային խմբում է և պատվաստումը պարտադիր է:

«Էս 3 օր ա՝ ջերմությունը 39-ից չի իջնում, ահավոր թույլ ա։ Բժշկին զանգել են, նա էլ ասել ա՝ նորմալ ա, էդպես պիտի լինի, բա ի՞նչ եք ուզում։ Ասել ա, որ սրսկում են՝ ավտոմատ վարակում են, հիմա հիվանդություն ա տանում»,- պատմում է կինն ու զարմացած հարցնում․ «Հիմա որ մեռավ, ո՞վ ա պատասխան տալու, ահավոր ծանր ա վիճակը, չի կարողանում շնչել»։

Ուղևորներից մեկն էլ, մոտ 25 տարեկան մի աղջիկ, որ հավանաբար չկարողացավ անտարբեր մնալ, ասաց․ «Ախր ինչի՞ էր համաձայնվում պատվաստվել, իրեն էլ հո չեն պարտադրել ու ասել՝ աշխատանքից կհեռացնենք»։

Խոսքն ավելի պարզ դարձնելու համար շարունակեց․  «Գիտեք, չէ՞, ասում են՝ կա՛մ պետք ա պատվաստվեք, կա՛մ ամիսը 2 անգամ թեստ հանձնեք»։

Աղջկա կողքին կանգնած մի երիտասարդ անմիջապես արձագանքեց․ «Ավելի լավ ա ես թեստ հանձնեմ, քան պատվաստվեմ։ Եթե պատվաստումից հետո էլի հիվանդանում են՝ ո՞նց կարա էդ պատվաստանյութն անվտանգ լինի։ Կամ եթե մենք պետք ա պատվաստվենք ու էլի դիմակ դնենք, կամ գնանք մի երկիր, որտեղ չի անցնում տվյալ պատվաստանյութը, էլ իմաստ ո՞րն ա։ Ես ասել եմ՝ եթե կերաշխավորեն, որ ինձ հետ ամեն ինչ նորմալ կլինի՝ կպատվաստվեմ, բայց ոչ մի երաշխիք չկա»։

Առաջին կինը, որ բոլորի հետ միասին լուռ լսում էր՝ ասաց․ «Բա ես էլ դա եմ ասում։ Հենա, մեր հարևանը կիսամեռ պառկած ա։ Է որ տենց ա, ինչի՞ սրսկվեմ նոր մեռնեմ, կարող ա նույնիսկ չեմ էլ հիվանդանում։ Էս տարիուկես ա՝ չեմ հիվանդացել։ Համ էլ ավելի լավ ա տենց մեռնեմ, քան սրսկվեմ՝ հետո»։

Մեկ այլ կին էլ նկատեց, որ ինքը չի պատրաստվում պատվաստվել Հայաստան բերած պատվաստանյութերով․ «Սպասում եմ գերմանականին, ասում են՝ դա գոնե ավելի վստահելի ա»։

Քիչ առաջ զրույցին խառնված երիտասարդը նկատեց․ «Սաղ նույն զիբիլն են, եսիմ ինչ են սրսկում»։

Առաջինը զրույցը բացած կինը հաստատեց․ «Ճիշտ ես, Հայաստանում ոչ մեկի ու ոչ մի բանի վստահել չի լինի։ Իրենց շահի համար մարդկանց վրա, կռոլիկների տեղ դրած, փորձարկումներ են անում։ Կարող ա իրենց փորձակումների արդյունքը հիմա ստանան, կարող ա անում են, որ մի 20 տարի հետո տեսնեն՝ ինչ արդյունք ա լինում։ Ո՞վ գիտի՝ ինչ կա մտքներին»,- եզրափակեց կինը։ 

Այդ պահին ավտոբուսը դուրս եկավ խցանումից։

«Ըհըն, գործից էլ ուշացա, հիմա իմ համար ի՞նչ տարբերություն՝ ինձ ուշանալու համար աշխատանքից կազատե՞ն, թե՞ չպատվաստվելու»,- ծիծաղելով ասաց կինը ու հավելեց․ «Չէ՛, ես ասել եմ՝ մենակ ե՞ս եմ մնացել չպատվաստված, ա՛յ, եթե 3 մլն-ը պատվաստվեն ու մնամ ես՝ կգնամ կպատվաստվեմ»։

Բոլորը ժպտացին ու փակեցին զրույցը՝ մտովի համաձայնվելով տիկնոջ հետ․․․

Արմինե Մկրտումյան