Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես՝ Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ` այս մասին գրում է Haqqin.az-ը` հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իր աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի` ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է ականապատման քարտեզների հետ կապված Ադրբեջանի պահանջը, քանի որ մի քանի օր առաջ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք մնացել էին իրենց մոտ։
Կայքի փոխանցմամբ՝ հենց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներից վախենալու պատճառով հայկական կողմը նախօրոք տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզները: